Անի.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ փաստաթղթերով է պետք հիմնավորել գույքի որակական կորուստը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ փաստաթղթերով է պետք հիմնավորել գույքի որակական կորուստը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե շահութահարկ վճարող եք ըստ այս կարգի՝5 հոկտեմբերի 2017 թվականի N 1261-Ն:
Տիգրան ջան, ապրանքները փչացել են, քանի որ ներմուծվել են ՀՀ և մնացել են մաքսայնում նոր տարվա օրերի հետ կապված, ինչ եք կարծում կարող ենք դա որակել որպես՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում` ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը» և կազմելու ենք երկու՞ փաստաթուղթ
Ի՞նչ կողմեր պետք է ներկա լինեն դուրս գրմանը և ոչնչացմանը:
Քանի որ ոչ ստանդարտ իրավիճակ է,ապա այդ դեպքում անկախ այս կարգի պահանջներից այդ դեպքում նաև վարչական մարմնի անգործության կամ պատասխանատվության խնդիր կա: Եթե սնունդ է ապա սննդի անվտանգության ծառայությունից ևս մարդ ներգրավեք,իսկ մյուս անձանց հաշվով խորհուրդ կտամ ներգրավել իրավաբանի, փաստաբանի, տեսանկարել, նաև նմուշները փորձաքննության ուղարկել: Այսքանը կարճ կարգով: ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ օրենք բաժին 15 հ.95 1. Վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն բաժնի դրույթներին համապատասխան: Սա կարող էնաև վարչական դատարան դիմելու առիթ դառնալ:Իսկ Դուրս գրման ակտը կամ Ոչնչացման ակտը պետք է ձևավորվեն կոնկրետ պատասխանատուների կատարած գործողությունների հետևանքով պատճառված վնասի վերջնական հիմնավորման դեպքում: Ապահովագրությունն էլ կարող է ձեր վնասները լրիվ չծածկի:
Իսկ եթե այսպես փաստաթթղթավորենք կորուստը՝ պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման պատճառով շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը։
Այս դեպքում ինչ նրբություններ կան, ոչնչացմանը ո՞վ պետք է ներկա գտնվի:
Գրածներից չի հասկացվում, ապրանքի բաց թողում մաքսայինի կողմից ե՞րբ է արվել, կամ արդեն այն ձեր մոտ է, չեք գրել ապրանքի բնույթը: Ամեն դեպքում տեսչական մարմնից ներկայացուցիչ պետք է, եթե խիստ հսկվող ապրանք է: Ոչնչացման դեպքում էլ հանձնաժողով է կազմվում` խառը կազմով:
Գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:
Ալլա ջան, ապրանքները փչացել են, քանի որ ներմուծվել են ՀՀ և մնացել են մաքսայնում նոր տարվա օրերի հետ կապված, ինչ եք կարծում կարող ենք դա որակել որպես՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում` ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը» և կազմելու ենք երկու՞ փաստաթուղթ
Դուրս գրման ակտ
Ոչնչացման ակտ
Ի՞նչ կողմեր պետք է ներկա լինեն դուրս գրմանը և ոչնչացմանը:
Եթե սնունդ է՝ սննդի տեսչությունից, եթե դեղորայք, ապա առողջապահությունից, լավ կլինի ներկա գտնվեն մաքսայինից կամ հարկայինից, եթե այլ ապրանք է համապատասխան գերատեսչության ներկայացուցիչ։
Ի՞նչ հարկատեսակով եք աշխատում։ Կարդացեք ՀՕ հոդված 122. Կորուստները։
Կարդացել եմ, այդտեղ փաստաթղթերի մասին ոչինչ չկա: