Մայիս Հովհաննիսյան.
Բարև Ձեզ: Այսպիսի խնդիր է առաջացել. քաղաքացու ավտոմեքենան հափշտակվել է և գտնվում է “փնտրվող համարանիշների հաշվառման շտեմարանում”, իսկ գույքահարկի հաշվարկումը շարունակվում է: Այդ դեպքում՝ ի՞նչ կարգով կարելի է դադարեցնել գույքահարկի հաշվարկը:
Ներկայացեք մեքենայի գրանցման տարածքային բաժին, ներկայացրեք իրավիճակը, այնտեղ ձեզ կուղղորդեն այդ հարցի վերաբերյալ։
Տեղեկանք տարեք նախաքննական մարմինից որ պարտավորության հաշվարկումը կասեցնեն:
Նախաքննական մարմնի կողմից տրված տեղեկանքը ներկայացրել ենք թաղապետարանին, սակայն ստացել ենք մերժում:
Ի՞նչ հիմնավորմամբ
Սեփականատեր լինելու, սեփականության իրավունքը դադարեցված չլինելու, տրանսպորտային միջոցը հաշվառումից հանված չլինելու պատճառաբանությամբ:
Կարծում եմ եթե նախաքննության ժամկետը ավարտվել է գոնե պետք է ստանաք քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում ու այդ հիմքով փորձեք արդեն խոտանման եղանակով հարցը լուծել:
Հոդված 196.Նախնական քննության ավարտը
1. Նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն, բժշկական բնույթի միջոցների կիրառման համար քրեական գործը դատարան ուղարկելու մասին կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կազմելով:
2. Հետաքննությունն ավարտելուց հետո հետաքննության մարմնի պետը գործն ուղարկում է քննիչին, որի մասին կայացվում է համապատասխան որոշում: Հետաքննությունն ավարտվում է, երբ
1) ավարտվում է հետաքննության ժամկետը.
նախաքննություն կատարելու համար, կամ քննիչը ներգրավվում է գործի քննությանը:2) մինչև հետաքննության ժամկետը լրանալն ի հայտ է գալիս հանցանք կատարած անձը.
3) դատախազը հետաքննության մարմնի վարույթում գտնվող գործը հանձնում է քննիչին
Հոդված 197.Նախնական քննության ժամկետները
1. Հետաքննությունն ավարտվում է քրեական գործ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում:
2. Քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից և ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը:
3. Քրեական գործի նյութերին մեղադրյալի կամ նրա պաշտպանի ծանոթանալու ժամկետը չի մտնում գործի քննության ժամկետի մեջ: Եթե մեղադրյալը կամ նրա պաշտպանն առանց հարգելի պատճառների ձգձգում են քրեական գործին ծանոթանալը, քննիչի որոշմամբ կարող է սահմանափակվել ծանոթանալու ժամկետը:
4. Նախաքննության ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում նախաքննությունը սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով եղել է կասեցված:
5. Նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը
քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա:
քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ:6. Քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին
7. Քրեական գործի նախաքննությունը վերսկսելու, քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու, ինչպես նաև կարճված գործի վարույթը նորոգելու դեպքերում նախաքննությունը պետք է ավարտվի մեկամսյա ժամկետում՝ համապատասխանաբար գործի նախաքննությունը վերսկսելու մասին որոշում կայացնելու, լրացուցիչ քննության վերադարձված քրեական գործը քննիչի կողմից ստանալու, գործի վարույթը նորոգելու մասին որոշում կայացնելու օրվանից սկսած։ Այդ ժամկետի հետագա երկարացումը կարող է կատարվել սույն հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով։
33. Տրանսպորտային միջոցները խոտանելու դեպքում հաշվառումից հանելու համար սեփականատերը (ներկայացուցիչը) հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում՝
1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.
2) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր.
3) տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը.
4) տրանսպորտային միջոցի (միջոցների) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը
բացառությամբ հետևյալ դեպքերի
ա. հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման,
բ. սնանկության աճուրդով ձեռքբերման,
գ. հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման,
դ. բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման,
ե. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, ինչպես նաև դրանց դիվանագիտական կամ վարչատեխնիկական անձնակազմի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման,
զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և բորսաների կողմից օտարման:
(33-րդ կետը լրաց. 04.06.15 N 621-Ն)
34. Ավտոմոբիլի զույգ համարանիշերի, մոտոցիկլի, տրիցիկլի, քվադրիցիկլի, մոպեդի և կցորդի համարանիշերի կորստյան դեպքում տրանսպորտային միջոցը խոտանելու համար ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ դրանց կորստյան փաստի վերաբերյալ հայտարարություն տալը հավաստող փաստաթուղթ:
Ավտոմեքենան համարյա երկու տարի է հետախուզման մեջ է գտնվում, համարանիշները նույնպես, այդ պատճառով չենք կարողանում խոտանել: