Նարեկ․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է. շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը, որն իրականացնում է ծառայության մատուցում, ամսվա կտրվածքով իր հասույթից փոխանցում է ծախսերը, իսկ մնացած գումարը փոխանցում է հիմնադիրի հաշվին։ Ի՞նչ խնդիր կարող է ունենալ կազմակերպությունը։
Բարև Ձեզ։ Եթե գումարը փոխանցվում է որպես շահաբաժին, և հաշվարկվում է եկամտային հարկ 5 %, խնդիր չի լինի։
Արթուր ջան շրջանառության հարկ վճարողի շահույթը կարո՞ղ եք ասել՝ որտե՞ղ է երևում, որ դրանից ել շահաբաժին տա։
Նարեկ ջան, կազմակերպության հարկատեսակը շահաբաժին ստանալու հետ կապ չունի։
Հարկային մարմինը ստուգում է իրականացնում Ձեր կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա, կասեք՝ ի՞նչ հաշվետվություն եք ներկայացնում, որ շահույթը ֆիքսվի, որ շահաբաժին տաք։
Հիմա, եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, որ շրջանառության հարկի հաշվարկներ չներկայացնեք, ՊԵԿ-ը չի՞ կարողանալու Ձեր փոխարեն շրջանառության հարկ հաշվարկել հարկ եղած դեպքում։
Կարող եք փոխանցել, ուղղակի որպես նպատակ նշեք փոխառություն, իսկ երբ հաշվարկեք շահաբաժին , այդ ժամանակ արդեն կարող եք դրանք իրար հետ փոխմարում տալ:
եթե ՍՊԸ է որպես շահաբաժին կարող եք վճարել եռամսյակը մեկ,այդ գումարի նկատմամբ հաշվարկվում է եկամտային հարկ 5 %,
Տիգրան ջան, բարև Ձեզ։ Ես ընդունում եմ այն դեպքում, երբ որ կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, որտեղ կա շահութահարկի հաշվարկ, երևում է կազմակերպության շահույթը, որն էլ բնականաբար պետք է բաշխվի և վճարվի 5%, իսկ շրջանառության հարկ վճարողի շահույթն ու վնասը որտե՞ղ է երևում, և ո՞վ է ստուգում։
շրջանառության հարկ վճարողի շահույթն ու վնասը պետք է հաշվել, անալիտիկ ֆինանսկան հաշվառում վարելու պահանը բոլորին է վերաբերում,
ՀՕ.հ.15
10. Հարկ վճարողները պարտավոր են վարել անալիտիկ հաշվառում:
Շրջանառության հարկը պետական բյուջե վճարվող` ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող պետական հարկ է, դուք ո՞նց եք կարծում՝ հարկայինը կարո՞ղ է շրջանառության հարկ վճարողի մոտ շահույթ հաշվել, դուք առնչվե՞լ եք նման դեպքի հետ։
Որ պետք է շահույթ հաշվի, էլ ինչով է տարբերվում հատուկ հարկման համակարգը ընդհանուր հարկման համակարգից։
նվազեցումներով ու արտոնություններով
Բարև Ձեզ: Նարեկ ջան գոյություն ունի հաշվապահական հաշվառում և հարկային հաշվառում: Հաշվապահական հաշվառում վարում են բոլոր կազմակերպությունները, որտեղ էլ, անկախ ինչ հաշվարկ եք ներկայացնում, երևում է Ձեր մաքուր շահույթը: Հենց մաքուր շահույթն էլ բաժնետերերի (կամ միակ բաժնետիրոջ) որոշմամբ բաշխվում է որպես շահաբաժին կամ թողնում են կազմակերպության զարգացման համար:
Իսկ շրջհարկով կամ ընդհանուր հարկման դաշտում աշխատելը դա ընդամենը բյուջե վճարման ենթակա հարկը հաշվելու տարբեր ձևեր են: Հարկայինին, շրջհարկով աշխատելու դեպքում, հետաքրքիր չի շահույթ հաշվել շահութահարկ որոշելու նպատակով, բայց եթե բաժնետիրոջը եղած շահույթից շատ գումար փոխանցեք ու հաշվառման մեջ որպես փոխառություն ձևակերպված չլինի, կարող է հարկեն սովորական աշխատավարձի նման:
հարկայինը կարող է շրջանառության հարկ վճարողի մոտ շահույթ հաշվել` ուսումնասիրության կամ ստուգման ժամանակ
Չկա տենց բան։
Ես համաձայն եմ Նարեկի հետ, չկա տրամաբանություն։