Գումարի կանխիկ ստացում ֆիզ. անձանց միջև

Վահագն․

Բարև Ձեզ։ Քաղաքացին ավտոմեքենան վաճառում է այլ քաղաքացու, գումարը կարո՞ղ է կանխիկ ստանալ, թե՞ պարտադիր պետք է վճարումը կատարվի անկանխիկ եղանակով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հուլիսի 1-ից 500,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, իրականացվում են  անկանխիկ  ձևով՝ անկախ վճարման կարգից,

Գայանե

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հոդված 5․

Ֆիզիկական անձանց միջև անկանխիկ ձևով գործարքների իրականացումը
1․ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հուլիսի 1-ից 500,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից
2․ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2023 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր գործարքների համար իրականացվում են անկանխիկ ձևով։