Գումարի դուրսգրում առանց առհաշիվ գումարների հաշվետվության

Նառա.

Հարգելի կոլեգաներ, ես չեմ կազմում առհաշիվ փաստաթղթեր, այլ միանգամից ՀԴՄ կտրոնի հիման վրա կազմում ելքի օրդերներ: Որպես խախտում ի՞նչ պատասխանատվություն կա այս պարագայում: Շնորհակալ կլինեմ շուտ պատասխանելու դեպքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
PA

Եթե Դուք ՀԴՄ կտրոնի հիման վրա ելքագրում եք գումար, ապա ի՞նչ եք գրում այն տողի վրա, թե ում է վճարված գումարը: Չէ՞ որ չեք կարող գրել, որ այն վճարված է “Ա” ՍՊԸ-ին, քանի որ ՍՊԸ-ն անձ չի, որ գումար ստանա, այլ այդ գումարը պիտի հասնի տվյալ ՍՊԸ-ին որևէ անձի միջոցով, այդ անձն էլ Ձեր կազմակերպության աշխատակիցներից մեկն է, որն ինքին կհամարվի առհաշիվ անձ: Կարծում եմ` հասկանալի բացատրեցի:

Արմեն Մնացյան

Հարգելի Նառա, կարդացեք դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքը:

Արթուր°

Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքը հաշվի առնելով` առհաշիվ գումարների հաշվետվություն իհարկե պետք է կազմել, սակայն այն ներքին փաստաթուղթ է, որը դուք կարող եք ցանկացած ժամանակ կազմել, դրա բացակայությունը ոչ մի հարկային պարտականություն չի առաջացնում, դրա համար էլ ստուգումների ժամանակ դրանց ուշադրություն չեն դարձնում…