Silva.
Բարև Ձեզ: Վարձակալությամբ վերցվել է տարածք առևտրի նպատակով: Այն ունի մեկ մուտք: Այդ տարածքում գործունեություն են ծավալելու երկու կազմակերպություններ: Փաստացի երկու կազմակերպությունների գործունեության հասցեները նույնն են: Խնդրում եմ ասեք, ՀՏ-ան հետ կապված որևիցե խնդիր կունենա՞ն: Միգուցե հասցեները ա և բ կամ 1 և 2 կետերով տարանջատվեն մեկը մյուսից: Նախապես շնորհակալ եմ:
Հարգելի Սիլվա, հարկայինում գործունեության վայրը գրանցելու համար անհրաժեշտ է հիմք` սեփականության կամ վարձակալության վկայական: Իսկ միևնույն տարածքը միաժամանակ չի կարող պատկանել երկու կազմակերպությունների սեփականության կամ վարձակալության իրավունքով, հետևավաբար, վստահ եմ, տվյալ դեպքում գործ ունենք երկու տարբեր տարածքների հետ: Ճիշտ է?: Այլ բան է, որ այդ տարածքները ունեն միևնույն հասցեն: Դա Կադաստրի խնդիրն է: Կադաստրում սովորաբար նման դեպքերում պարտադրում են նոր հադցե հանել, իսկ նոր հասցե հանելու համար անհրաժեշտ է դիմել, եթե չեմ սխալվում, քաղաքապետարան: Դուք` ինքներդ, որևէ բան տառերով կամ թվերով տարանջատելու իրավունք իհարկե չունեք:
Շնորհակալ եմ