Գործունեության դադարեցում

Հովհաննես․

Բարև ձեզ։ Մոտ երեք տարի է վարձակալությամբ տվել ենք բնակարան ՆԳՆ աշխատակցի և մուծել հարկեր 10%-ի չափով: Դրա համար բացել ենք ՀՎՀՀ հաշիվ, այժմ որոշել ենք դադարեցնել վարձակալության պայմանագիրը, քանի որ վարձակալը ազատում է բնակարանը, ուստի և կասեցնել ՀՎՀՀ հաշիվը: Խնդրում եմ պատասխանեք՝ ի՞նչ անհրաժեշտ փաստաթուղթ է պետք ներկայացնել ՊԵԿ ՀՎՀՀ հաշվեհամարը փակելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պետք չի փակել հարկայինում ձեր էջը, քանի որ գույքի ու եկամուտների հայտարարագրման համար այն պետք է լինելու,

Ruzanna

Պետք չէ ոչինչ փակել, քանի որ դուք ՀՎՀՀ եք ստացել ուղղակի որպես ֆիզ անձ, բացի դա էլ այն հաստատ ձեզ հետագայում պետք է գալու:

Արմեն

ՀՎՀՀ-ն փակել պետք չէ: Դա մարդուն տրվում է մեկ անգամ և այլևս չի փոխվում: