Գործուղման ծախսերի չափեր

Հռիփսիմե․

Խնդրում եմ մեկնաբանել՝ ՀՀ Կառավարության 2335-Ն որոշման ներքոնշյալ կետի կիրառությունը, որը գործում է 01․05․2022թ․-ից հետո ընկած ժամանակահատվածի համար․

7.2. Ցանկում օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների համար գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) չափերը հաշվարկվում են հետևյալ կարգով՝ 1) ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվով նախատեսված աղյուսակի՝ գործուղման առաջին 60 օրվա համար նախատեսված սյունակի մեկ օրվա օրապահիկի և գիշերավարձի ծախսերի ընդհանուր չափը նվազեցվում է 15 տոկոսով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հռիփսիմե ԱԳն-ից եք, ֆինանսականից, ազնվորեն գրեք, եթե այո, ձեր մոտ կան մարդիկ որ լավ գիտեն այս մասին, էդքան դեգրադացիա է որ չեն նշել, թե ո՞ր դեկտեմբերի մասին է, ահա ձեզ պաշտոնական մեկնաբանությունը։

Որոշման 2-րդ հավելվածի գործող կարգավորումներովնախատեսված օտարերկրյա տարբեր պետություններ գործուղումների գիշերավարձի և օրապահիկի չափերի սահմանման հիմքում դրված են 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ ՄԱԿ-ի պետական ծառայողների միջազգային հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվները (այսուհետ՝ 2011թ. նորմատիվներ)՝ օտարերկրյա պետություններում գործող գիշերավարձերի և օրապահիկների չափերի վերաբերյալ: Նախագծի մշակման համար ուսումնասիրվել են ՄԱԿ-ի պետական ծառայողների միջազգային հանձնաժողովի 2021 թ.դեկտեմբերի 1-ին հաստատված նոր նորմատիվները(այսուհետ՝ 2021թ. նորմատիվներ):  Արդյունքում, պայմանավորված այն հանգամանքով, որ 2021 թ. նորմատիվների զգալի մասը տարբերվում են 2011թ. նորմատիվներից, մշակվել է Նախագիծը:Նախագծի ընդունման արդյունքում«Օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերը» աղյուսակն ուժը կորցրած է ճանաչվելու, փոխարենըՆախագիծն ընդունվելու դեպքում այն հրապարակվելուց հետո 3-օրյա ժամկետում աղյուսակով նախատեսված ցանկը՝ վերանայված 2021 թ. նորմատիվներին համապատասխան, հրապարակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում, և հետագայում տարին մեկ անգամ վերանայվելու է ՄԱԿ-ի պետական ծառայողների միջազգային հանձնաժողովի կողմից հրապարակվող յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա նորմատիվներին համապատասխան։ Մյուս կողմից, քանի որ ուժը կորցրած է ճանաչվում Որոշման N 2 հավելվածի «Օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերի» աղյուսակը, իսկ Կառավարության 2017 թ. հունիսի 8-իN 711-Ն և Կառավարության 2018 թ. դեկտեմբերի 13-իN 1460-Ն որոշումներում հղումներ կան տրված Որոշման N 2 հավելվածի «Օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերի» աղյուսակին, ապա փոփոխության անհրաժեշտություն է առաջացել նաև նշված որոշումներում։ Արդյունքում, Կառավարության 2017 թ. հունիսի 8-ի N 711-Ն և Կառավարության 2018 թ. դեկտեմբերի 13-ի N 1460-Ն որոշումներում՝ Որոշման N 2 հավելվածի տրված հղման փոխարեն հղում է տրվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակման ենթակա ցանկին։ *** Հաշվի առնելով այն հանգամանքը, որ2021 թ. նորմատիվներով սահմանված օրական կեցության ծախսի մեջ ներառված է նաև լրացուցիչ գումար՝ չնախատեսված ծախսերի համար (թեյավճար, հիգիենայի պարագաներ և այլն), որը հաշվարկվում է գիշերավարձի և սննդի ծախսերի 15 տոկոսի չափով, ՄԱԿ-ի նորմատիվներով երկրների կամ քաղաքների համար մեկ օրվա օրապահիկի և գիշերավարձի ծախսերի ընդհանուր չափերը նախապես նվազեցվելու են 15 տոկոսով, այնուհետև նոր հաշվարկվեն և ներառվեն ցանկում (տե՛ս նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով լրացվող Որոշման N 1 հավելվածի 7.2-րդ կետը): ՄԱԿ-ի նորմատիվներով երկրների կամ քաղաքների համար մեկ օրվա օրապահիկի և գիշերավարձի ծախսերի ընդհանուր չափերի 15 տոկոսով նվազեցումը պայմանավորված է նշված հանգամանքով, ինչպես նաև հաշվի է առնված ՀՀ ֆինանսների նախարարության կարծիքը։ Մասնավորապես, Նախագծի շրջանառության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից առաջարկվել է «բյուջետային միջոցների խնայողության սկզբունքից ելնելով՝ քննարկել նշված 15 տոկոսի կրճատման հնարավորությունը», որի հիման վրա, Նախագծի լրամշակման փուլում ՄԱԿ-ի 2021 թ. նորմատիվներով մեկ օրվա համար օրապահիկի և գիշերավարձի ծախսերի ընդհանուր չափերը նախապես նվազեցվել են 15 տոկոսով, այնուհետև նոր հաշվարկվել համապատասխան տոկոսաչափով և ներառվել Նախագծի հավելվածում։ *** «Օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերը» աղյուսակում գործող կարգավորումների համեմատ՝ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակման ենթակա ցանկում (մշակվելու են ՄԱԿ-ի 21 թ. նորմատիվներին համապատասխան) ՄԱԿ-ի կողմից նոր ճանաչված երկրներըև մի շարք պետություններում մայրաքաղաքից բացի ավելացվելու են երկրի տարածքի այլ քաղաքների գործուղման չափերը, ինչպես նաև որոշ երկրների ևքաղաքներիանվանումները շարադրվելու են նոր խմբագրությամբ (օրինակ, Սվազիլենդը՝խմբագրվելէԷսվաթինիԹագավորություն (Սվազիլենդ), ԹիմորԼեսթեն՝ԹիմորԼորոսե, Աստանան՝ՆուրՍուլթան): *** Նախագծի շրջանառության ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից առաջարկվել է առնվազն երկու պետություն (Սան Մարինոն, Լիխտենշտեյնը (գործուղման դեպքեր դեպի այս երկրներ գրանցվել են), որոնք ներառված չեն 2021 թ. նորմատիվներում։ Ուստի, հաշվի առնելով այդ երկրների համար ևս համապատասխան չափեր սահմանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ հետագայում էլ կարող են լինել նաև այլ երկրներ, որոնք ներառված չեն լինի ՄԱԿ-ի նորմատիվներով, Նախագծով նախատեսվել է կարգավորում, համաձայն որի՝ «այն դեպքերում, երբ Ցանկում ներառվելու է այնպիսի երկիր, որն ընդգրկված չէ ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվում, Ցանկում տվյալ երկրի համար գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) չափերը սահմանվում են ՄԱԿ-ի դեկտեմբեր ամսվա նորմատիվում տվյալ երկրի հարևան երկրների կամ քաղաքների համար սահմանված գործուղման ծախսերից (օրապահիկ, գիշերավարձ) միջինացված (միջին թվաբանականով) հաշվարկով։»։ Նման կարգով են հաշվարկվել և Նախագծի ընդունման դեպքում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակման ենթակա Ցանկում ներառվելու են Սան Մարինոյի և Լիխտենշտեյնի (Լիխտենշտայնի Իշխանապետության) համար գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) չափեր, որոնք հաշվարկվել են այդ երկրների հարևան այն երկրների կամ քաղաքների գործուղման ծախսերից (օրապահիկ, գիշերավարձ) միջինացված հաշվարկներով, որոնք ներառված են 2021 թ. նորմատիվներում: Մասնավորապես՝ Սան Մարինոն շրջապատված է Իտալիայի քաղաքներով, որոնցից մոտ քաղաքները, որոնք ներառված են 2021 թ. նորմատիվներում, հանդիսանում են Բոլոնյան, Վենետիկը և Ֆլորենցիան։ Հետևաբար, այդ քաղաքների համար նորմատիվներով նախատեսված գործուղման ծախսերից (օրապահիկ, գիշերավարձ) միջինացված հաշվարկներով Նախագծի հավելվածում ներառվել են նաև Սան Մարինոյի համար գործուղման ծախսեր (օրապահիկ, գիշերավարձ)։ Միաժամանակ, Լիխտենշտեյնի (Լիխտենշտայնի Իշխանապետության) համար նույն սկզբունքով միջինացված հաշվարկով գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) հաշվարկման համար հիմք են հանդիսացել 2021 թ. նորմատիվներում Ավստրիայի և Շվեյցարիայի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեքները։ Արդյունքում, Լիխտենշտեյնի (Լիխտենշտայնի Իշխանապետության) համար ևս Ցանկում կնախատեսվեն գործուղման ծախսերի (օրապահիկ, գիշերավարձ) համապատասխան չափեր։