Ընկերություն՝ Տ-Քոնսթրաքշն
Էլ. փոստ՝ hr շնիկ tconstruction.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
Գործառույթներ՝
– Կազմակերպել հաշվապահական հաշվառման գործընթացները՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան
– Վարել հաշվապահական հաշվառումը, ժամանակին և պատշաճ կերպով կազմել և ներկայացնել ֆինանսական հաշվետվությունները
– Պատրաստել տարեկան, եռամսյակային և ամսական ֆինանսական հաշվետվություններ
– Վերահսկել Ընկերության դրամական հոսքերը, վճարումները, դեբիտորական պարտքերը
– Կազմակերպել հարկային վճարումների իրականացում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով
– Պահպանել հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման կարգը
– Կազմել եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման, այլ հաշվապահական, վիճագրական հաշվետվությունների վերաբերյալ հավաքական հաշվետվության
– Իրականացնել կազմակերպության գույքի, հիմնական միջոցների, պարտավորությունների հաշվառում
– Կատարել Ընկերության նյութական արժեքների գույքագրում, ինչպես նաև կազմել համապատասխան ակտեր:
Անհրաժեշտ որակավորում և հմտություններ՝
– Բարձրագույն մասնագիտական կրթություն
– Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում /փորձը շինարարական ոլորտում կդիտվի որպես առավելություն/
– ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի գերազանց իմացություն
– ՀԾ Հաշվապահ 7 համակարգով աշխատելու փորձ:
Աշխատավարձ՝ 400 000 դրամ
Այլ նշումներ՝ Կարող եք դիմել այս աշխատանքին՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլ. հասցեին՝ hr շնիկ tconstruction.am
Facebook մեկնաբանություններ