Ընկերություն՝ Թի Էլ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ Երևան, Տերյան 1/1-7,
Հեռախոս՝ 011222552
Էլ. փոստ՝ info շնիկ tmlconultant.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահներ 1C ծրագրի իմացությամբ
Աշխատանքային պարտականությունները՝
– Հաշապահական և հարկային հաշվառման վարում
– Հաշվետվությունների կազմում և ներկայացում
– Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
– Հաշվապահական ձևակերպումների իրականացում
– Հաշիվ ապրանքագրերի պատրաստում
– Ապրանքանյութական պաշարների անալիտիկ հաշվառման վարում
– Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ
– Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում
– Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անալիտիկայի վարում
– Ներքին հաշվետվությունների կազմում:
Պահանջվող որակավորումներ՝ Բարձրագույն կրթություն հաշվապահի և (կամ) ֆինանսիստի և (կամ) տնտեսագետի մասնագիտությամբ: Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում: ՀՀ հարկային օրենսդրության և այլ հարակից իրավական ակտերի իմացություն: 1C 8․3 և 1C ERP ծրագրերի իմացություն Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն: Ռուսերենի լեզվի իմացություն: Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին: Թիմային աշխատանքներ կատարելու ունակություն:
Այլ նշումներ՝ Դիմելու ընթացակարգը՝ վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել CV-ն info շնիկ tmlconsultant.com էլեկտրոնային հասցեին: Նամակի բովանդակություն տողում (Subject line) նշել հաստիքը (Accountant):
Facebook մեկնաբանություններ