Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ ք. Երևան
Էլ. փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ Ծրագրի ֆինանսական ղեկավար
Աշխատանքի նկարագրություն՝ Երեմյան Փրոջեքթս ընկերությունը փնտրում է թեկնածու Ծրագրի Ֆինանսական ղեկավարի թափուր հաստիքը համալրելու նպատակով։
Պարտականություններ՝
– Ծրագրի շրջանակներում կառավարել ֆինանսական պլանավորման, վերլուծական, կանխատեսման և հաշվետվության գործընթացը:
– Կանոնակարգել Ֆինանսական հաշվառման հիմնական սկզբունքները /ակտիվների, պարտավորությունների հաշվառման, ծախսերի բաշխման, մաշվածքի հաշվառման և այլն/:
– Կազմել ֆինանսական հաշվառման հաշվետվությունները /հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքերի մասին հաշվետվություն/ և ներկայացնել հաշվետվություններ ֆինանսական տնօրենին:
– Ստուգել ծրագրին վերաբերող պայմանագրերը, համապատասխանության դեպքում վիզավորել:
– Տրամադրել խորհրդատվություն ֆինանսական ռիսկերի վերաբերյալ:
– Ապահովել հիմնական և շրջանառու միջոցների հաշվառման և գույքագրման ընթացակարգը:
– Կառավարել արդյունավետ բյուջետավորման գործընթացի ամբողջական փուլը:
– Ծրագրի շրջանակներում կատարել ֆինանսական վերլուծություն, մասնավորապես մարժաների վերաբերյալ:
Անհրաժեշտ որակավորումներ՝
– Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում:
– Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների, հաշվապահության, ինքնարժեքի հաշվառման ոլորտում:
– Ռազմավարական մտածողություն:
– Ղեկավարման հմտություններ:
– Արդյունավետ պլանավորման հմտություններ:
– Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ:
– Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:
– Պատասխանատվության զգացում:
– Հայկական ծրագրերի իմացություն:
– Հարկային և աշխատանքային օրենսդրության լավ իմացություն:
Այլ նշումներ՝ Դիմելու կարգ՝ վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրություն (CV) ուղարկել hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին՝ թեմա դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը:
Facebook մեկնաբանություններ