Գործարքը գերազանցում է ԱԱՀ շեմը

Ելենա․

Բարև Ձեզ։ Մեր ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով։ Իրեն պատկանող անշարժ գույքը ուզում է վաճառել այլ կազմակերպությանը, որը աշխատում է ԱԱՀ-ով։ Այսպիսի հարց։ Մեր կողմից պետք դուրս գրվի հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվ։ Մեր կազմակերպության համար ԱԱՀ-ն կառաջանա 115 մլն․-ը գերազանցող գումարից։ Եթե դուրս գրեմ հարկային հաշիվ շենքի վաճառքի գնով (200 մլն․), ապա կառաջանա ԱԱՀ այդ գումարի 20%, որը ավել է օրենքով սահմանված ԱԱՀ-ից ((200 մլն-115 մլն․) գումարից)։ Խնդրում եմ Ձեր խորհուրդը այս հարցի լուծման համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

որպեսզի գրեք հարկային հաշիվ պետք է նախօրոք ԱԱՀ-ի անցնելու հայտարարությունը ներկայացնեք, իսկ ԱԱՀ դուք վճարելու եք 200 մլն-115 մլն․ գումարից, ու մինչև տարեվերջ ինչքան կկազմի ԱԱհ մասը,

Ելենա

Տիգրան,շնորհակալություն պատասխանի համար։ Իսկ եթե շենքը վաճառվի և հետո ավտոմատ անցնենք ԱԱՀ-ի համակարգ, այդ դեպքում հաշիվ-վավերագիր է դուրս գրվելու՞։ Ընդհանրապես, այդ դեպքում ինչպես պետք է ձևակերպել գործարքը։