Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի

Սիլվա.

Հարգելի հաշվապահներ, պատասխանեք, խնդրեմ, այս հարցիս: Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի: Բնականաբար նա պետք է աշխատի օրվա երկրորդ կեսից՝ 19-22-ը` 3 ժամ, քանի որ առավոտյան հաճախում է դասի, իսկ շաբաթ և կիրակի՝ 8 ժամյա աշխատանքային ռեժիմով: Կպահպանվի նաև 2-օրյա հանգիստ: Արդյո՞ք նա պետք է տեղեկանք բերի ԲՈՒՀ-ից և ի՞նչ ձևակերպումով: Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել նրա հետˋ համատեղությա՞մբ, պե՞տք է արդյոք պայմանագրի մեջ նշել ժամերը: Տվյալ դեպքի համար ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը՝ ժամավարձային, գործավարձային, թե՞ դրույքաչափով: Մի խոսքովˋ այն ամենը, ինչ վերաբերում է այս խնդրին: Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմին

Դա կառավարչական հաշվառում է, ներքին խնդիր, որի լուծումը գործատուի և աշխատակցի փոխհամաձայնությամբ է լինում:
Աշխատանքային օրենսգրքի հոդված 187. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև գործատուի և աշխատողի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:

Ժաննա

Հարգելի Սիլվա, նախ ուսումը աշխատանք չի համարվում, և Ձեր աշխատանքը հիմնական պետք է լինի: Պահեք երկու իրար հաջորդող հանգստյան օրեր և աշխատողի համար սահմանեք ոչ լրիվ աշխատանքային օր, շաբաթ` վճարելով փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան: