Գևորգ.
Բարև ձեզ: Հարցս կայանում է հետևյալում. կազմակերպությունում աշխատում են 65-70 տարեկան աշխատողներ, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. հունվարի 8-ին: Եթե գործատուն ցանկանում է որոշակի ժամկետով, օրինակ 3 ամսով, երկարացնել աշխատանքային պայմանագիրը, կա՞ օրենքի որևէ կետ, որտեղ նշվում է ժամանակը, թե գործատուն իր հայեցողությամբ է ժամկետը սահմանում:
Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում առնվազն 10 օր արաջ այդ մասին գրավոր պետք ծանուցեք աշխատողին այդ մասին: Այդ ծանուցումը ներկայացնելուց, ավելացրեք նաև “Միաժամանակ առաջարկում եմ գործող պայմանագրի մեջ կատարել փոփոխություն և երկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը մինչև (Ձեր դեպքում) 2018թ ապրիլի 8-ը: Հետո դրա վերաբերյալ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում, կողմերի համաձայնությամբ կնքվում է համաձայնագիր: Համաձայնագրում նշում են պայմանագրի ժամկետը: Միաժամանակ նշելով պայմանագրի մյուս կետերը մնում են անփոփոխ: