Լինա.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել: Ես աշխատում եմ բանկում, օրենսդրությամբ սահմանված ես չեմ կարող 10 օրից պակաս արձակուրդ վերցնել, սակայն գործատուն ինձ 5 օրից ավել արձակուրդ չի տրամադրում` պատճառաբանելով, որ փոխարինող չկա: Ինչպե՞ս վարվել:
Մի հարց էլ` աշխատողի աշխատավարձը կախված է գործատուի եկամուտից, և եթե գործատուն ուղարկում է 160 կմ հեռու սեմինարի, պարտավո՞ր է աշխատողին վճարել: Կանխավ շնորհակալ եմ:
Իմ կարծիքով Ձեզ չեն կարող 20 աշխատանքային օրվանից պակաս արձակուրդ տրամադրել, եթե դուք շաբաթական աշխատում եք 5 օր:
ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
Հոդված 159.
Ամենամյա նվազագույն արձակուրդը
1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
ԻՍԿ Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են սահմանվել ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ տևողությամբ արձակուրդներ, բացառությամբ պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
Հոդված 57.
Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի բովանդակությունը
1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրով կողմերը սահմանում են աշխատանքային օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերով չկարգավորվող կամ դրանց չհակասող և դրանցով նախատեսված պայմանների համեմատ աշխատողների դրությունը չվատթարացնող պայմաններ !!!
2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը բովանդակում է աշխատողների և գործատուների փոխադարձ պարտավորությունները սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերի կամ դրանց մի մասի վերաբերյալ:
Հոդված 49
3. Ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրերով կարող են սահմանվել`
1) աշխատանքի վարձատրության պայմանները, աշխատանքի վարձատրության կարգավորման մեխանիզմները` հաշվի առնելով սղաճի մակարդակը և գների աճը.
2) աշխատանքի պայմանները.
3) աշխատաժամանակը և հանգստի ժամանակը (ներառյալ` արձակուրդների տրամադրումը և դրանց տևողությունը).
4) աշխատողների թվաքանակի կրճատման կարգը և պայմանները, երաշխիքները կրճատումների դեպքերում.
5) աշխատանքի անվտանգության և հիգիենայի պայմանները.
6) արտադրության էկոլոգիական անվտանգության և աշխատողների առողջության պահպանման պայմանները.
7) աշխատողների` մասնագիտություն ձեռք բերելու, որակավորումը բարձրացնելու և վերաորակավորվելու պայմանները.
8) այնպիսի երաշխիքներ և հատուցումներ, որոնք կողմերը համարում են անհրաժեշտ.
9) կոլեկտիվ պայմանագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և դրա կատարման նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու կարգը.
10) կոլեկտիվ պայմանագիրը չկատարելու համար պատասխանատվությունը.
11) կոլեկտիվ աշխատանքային վեճերի դեպքում աշխատողների և գործատուների կողմից պահանջների ներկայացման կարգն ու ժամկետները.
12) կոլեկտիվ վեճերից, գործադուլներից խուսափելուն ուղղված սոցիալական գործընկերության միջոցառումները.
13) կողմերի համաձայնությամբ` այլ հարցեր:
Այո, հասնում է 20 օր, սակայն գործատուն չի տրամադրում` պատճառաբանելով փոխարինողի խնդիրը: Հետո հրաման եկավ, որ 10 օրից պակաս աշխատողը իրավունք չունի վերցնի, իսկ երբ ես ցանկացա գնալ արձակուրդ, հինգ օրից ավել չտվեցին, և ասացին` օրենքները հեքիաթ են:
Օրենքն ասում է, որ աշխատողն ունի 20 աշխատանքային օր տևողությամբ վճարվող արձակուրդ, և կարող է վերցնել մասնակի, բայց ոչ պակաս 10 օր: Իսկ եթե Ձեզ չեն տալիս, բայց ունեք պայմանագիր, կարող եք դիմել Աշխատանքի տեսչություն՝ իհարկե նախօրոք ազատման դիմումը գրելով: