Սեդա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Սույն թվականի հունիսի 17-ից գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն մինչ օրս չեմ ստացել ժամանակավոր անաշխատունակության նպաստս: Գործատուն բազմաթիվ պատճառներ է առաջ քաշում ու չի տալիս գումարս: Օգնեք գումարս ստանալ, եթե կա որևէ տարբերակ: Ակնկալում եմ արագ արձագանք ձեր կողմից: Կանխավ շնորհակալություն:
Կարծում եմ՝ այս դեպքում դատարան դիմելուց` Գործատուին պարտավորեցնելով վճարել օրենքով հասանելիք նպաստը, այլ տարբերակ չկա:
Շնորհակալություն:
Գնում եք տնօրենի կամ գլխ. հաշվապահի մոտ, տեղեկացնում եք, որ վաղը գնալու եք հարկային տեսչություն, այդ խնդրանքով… անմիջապես կվճարեն նպաստը: