Գործատուն հատուցելու է աշխատակցի տրանսպորտային ծախսը

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե գործատուն որոշել է վճարի աշխատակցին աշխատանքի գալու համար տրանսպորտային ծախսը՝ տաքսու գումարը, այդ դեպքում ինչ-որ հարկեր առաջանալու՞ են, բնականաբար տաքսի ծառայության համար ոչ մի փաստաթուղթ չկա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ամիկում

Այո, եկամտային հարկով հարկվում է:

Ալլա

ՀՕ հոդված 120
Ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝
ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը.
Հոդված 147.
Եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
Օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական և բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները՝ Օրենսգրքի 120-րդ հոդվածներով սահմանված չափերի սահմաններում:

Karine

Դա գործատուի համար ծախս է համարվում։

Tigran

Կարող եք ձևակերպել նաև որպես աշխատավարձի հավելում, սակայն միևնույն է այն հարկվելու է: Իմ առաջարկը ընդհանուր կարող է կիրառվել թե շրջհարկ վճարողների, թե շահութահարկ վճարողների հաշվով: