Գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում

Հենրիկ.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ճի՞շտ է արդյոք, որ գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում բացի վերջնահաշվարկից գործատուն պարտավոր է նաև վճարել 2 ամսվա աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիթ

Աշխատանքային օրենսգրքում չկա նման կետ: 113 – 115 հոդվածները կարդացեք…

Միայն “Աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում” և “Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունելուց հետո և գործադուլի ընթացքում, եթե աշխատողն այդ գործադուլին մասնակցում է սույն օրենսգրքով սահմանված կարգով” դեպքերում նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը:

Արփի

ՀՀ աշխատանքային օրենսգրքում այդպիսի հոդված չկա, մեզ մոտ բավարարվում են վերջնահաշվարկով:

Maria

Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 129 հոդվածի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ, որի չափը տարբեր է լինում` կախված աշխատանքային պայմանագրի լուծման հիմքից: