Աննա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Կազմակերպությունը իրականացնում է առևտուր և կատարում է գովազդային ծախսեր ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս: Նվազեցումներ նորմաների սահմաններում միայն ՀՀ տարածքից դուրս գովազդի սահմանաչափը` համախառն եկամտի 3%, իսկ ՀՀ-ում արդյո՞ք կա սահմանաչափ:
Հարգելի Աննա, իմ կարծիքով ՀՀ-ում չկա սահմանաչափ, ուղղակի պետք է ծախսը հիմնավորող փաստաթուղթ ունենաք: