Sirarpy.
Բարև ձեզ, հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. գնումներին վերաբերող օրենքը բազային միավորը սահմանում է 1 միլիոն դրամ: Կարո՞ղ եք ասել` այդ բազային միավորը վերաբերում է ապրանքատեսակներին, թե՞ մեկ կազմակերպության հետ կարող ես մինչև 1 միլիոն գնումներ կատարել:
Հարգելի Սիրարփի,
Գնումների մասին ՀՀ օրենքը (այսուհետ` օրենք) կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները (հոդ. 1):
Վերոնշյալից հստակ է, որ օրենքի կարգավորման առարկան մինչ բազային 1մլն դրամը ու դա գերազանցելու իրավակիրառ տարբերություններն ու ընթացակարգերն են:
Այսինքն, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն կազմում է գնման ընթացակարգի արձանագրություն: Գնման ընթացակարգի արձանագրությունը գնման ձևին համապատասխան պարունակում է` պատվիրատուի անվանումը, գտնվելու վայրը, գնման անհրաժեշտությունը և գնման ձևի ընտրության հիմնավորումը… և այլն: Իսկ եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն ապահովում է գնման նպատակով կատարված գործողությունների և դրանց հիմքերի մասին համապատասխան փաստաթղթերի (կամ էլեկտրոնային փաստաթղթերի) առկայությունը և դրանց պահպանումը: (հոդ. 8)
Կամ` եթե պայմանագրի գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն` տեղեկագրում հրապարակելու նպատակով, պայմանագիրը կնքելու օրվանից հետո 7 օրացուցային օրվա ընթացքում, լիազորված մարմին է ներկայացնում այդ մասին հայտարարություն, բացառությամբ պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող գնումների (հոդ. 10):
Այսպիսով` մեկ կազմակերպության հետ կարող եք 1մլն ու ավել գնումներ կատարել` համապատասխանաբար պահպանելով օրենքի իմպերատիվ դրույթները:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 53 80 86 կամ 077 606 605:
Հարգելի Փաստաբան, Ձեզ Սիրարփին է գրում: Դուք պատասխանել էիք իմ հարցին` կապված գնումների հետ: Դուք կարո՞ղ եք ինձ օգնել: Ես աշխատում եմ քոլեջում, և մենք տարեկան տարբեր ապրանքատեսակներ ենք գնում (տնտեսական, գրենական, վառելիք և այլն): Ինչպե՞ս պետք է իրականացնեմ գնումներս 01.01.2013-ից:
Բարև, Սիրարփի: Ցանկացած տիպի ապրանքի, աշխատանքի և ծառայության ձեռք բերման դեպքում, եթե տվյալ տեսակը առկա է շրջանակային համաձայնագրերով գնման ընթացակարգի ցանկում, անկախ գնման առարկայի, աշխատանքի և ծառայության գնից, պարտադիր գնումը կատարում ես մրցույթային կարգով` ծանուցում ուղարկելով բոլոր այն կազմակերպություններին, որոնք տվյալ ապրանքի, աշխատանքի, ծառայության մասով կնքել են ԳԱԿ-ի հետ ՇՀ:
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.եթե գնման առարկան /գրասենյակային ապրանքները/ չի գերազանցում 1 միլիոն դրամը, ապա պարտադի՞ր է մրցույթով կատարել գնումը: Եթե այո, ապա ինչպե՞ս, կամ մեկ բաժակ գնելու համար ի՞նչ մրցույթ կարող է կազմակերպվել, որքանո՞վ է ճիշտ:
Այդպես աշխատելը այնքան էլ դյուրին չի իմ կարծիքով:
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. եթե աշխատանքի ենք ընդունում քաղաքացուն, որը պետք է զբաղվի գնումներով, ապա կարո՞ղ ենք պայմանագրում հետևայալ կերպ ձևակերպել. “Աշխատողը պարտավոր է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գնումների գործընթացի կազմակերպումը”: