Armen.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքում ո՞ր հաշիվները պետք է նշվեն, խնդրում եմ նշել կառավարության կողմից սահմանված չափը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Armen.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքում ո՞ր հաշիվները պետք է նշվեն, խնդրում եմ նշել կառավարության կողմից սահմանված չափը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Սահմանել, որ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են տեղեկություններ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում մատակարարներից ստացված և իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում ցույց տրված հարկվող շրջանառության արժեքը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) գերազանցում է 100 հազ. դրամը,
Արմեն
Համաձայն ԱԱՀ-ի մասին ՀՀ Օրենքի 20-րդ հոդվածի
Սույն օրենքի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին վերադաս հարկային մարմնի սահմանած կարգով ներկայացնում են տեղեկանք` հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և իրենց կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի): Ընդ որում, այդ տեղեկանքում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը:
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՑՈՒՅՑ ՏՐՎԱԾ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են տեղեկություններ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում մատակարարներից ստացված և իրենց կողմից դուրս գրված (գնորդներին տրված) այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում ցույց տրված հարկվող շրջանառության արժեքը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) գերազանցում է 100 հազ. դրամը, ընդ որում, տեղեկությունները ներկայացվում են 2001 թվականի հուլիսի 1-ից հետո (ներառյալ հուլիսի 1-ը) իրականացված գործարքների համար դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ:
(1-ին կետը փոփ. 07.04.05 N 425-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2001 թվականի N 481
քաղ. Երևան

Հարգելի Արմեն, պետք է նշել այն բոլոր հարկային հաշիվները (ԱԱՀ պարունակող), որոնց գումարը առանց ԱԱՀ-ի 100 000 դրամից բարձր է: