Գնման ակտով ֆիզ. անձից գնում է կատարվել

Ռուբ.

Բարև ձեզ: Եթե գնման ակտով ֆիզիկական անձից գնում է կատարվում, ապա գնման ակտի մեջ և ապրանքների գնման պայմանագրի մեջ արժեքը պետք է գրվի եկամտային հարկի գումարը ներառյա՞լ, թե՞ միայն ֆիզիկական անձին վճարվող գումարը՝ առանց եկամտային հարկի։ Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմինե

Բաչև ձեզ: Գնման ակտով գնելու համար, ակտի վրա գրում եք այն գումարը, որը պետք է վճարեք վաճառողին, նաև միաժամանակ կնքեք առք ու բաճառքի պայմանագիր:

Ռուբ

Հարգելի Արմինե, եթե Ձեզ ճիշտ հասկացա, ապա պայմանագրի մեջ գրում եմ եկամտային հարկը` ներարռյալ գումարը, իսկ գնման ակտում փաստացի այն գումարը, որը վճարել եմ ֆիզ․ անձին, այո՞:

Tigran

Արժեքը պետք է գրվի եկամտային հարկի գումարը ներառյալ:

Ալլա

Գնման ակտում, եթե դիմացի կողմի տվյալները չեք լրացնում, այսինքն` շուկայից գնում եք կատարում, գրում եք այն գինը, որը վճարում եք այդ ապրանքի համար, որը և հանդիսանում է ապրանքի սկզբնական արժեք, հետո դուք դրա վրա հաշվարկում եք եկամտային հարկ 20տոկոս, որը վճարում եք բյուջե։

Nerses

Պետք է գրվի եկամտային հարկի գումարը ներառյալ: