Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն

Աննա․

Հարգելի գործընկերներ, Խնդրում եմ օգնել հետևյալ մի քանի հարցերում.

1. Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: 2022թ ունեցել է նաև այլ եկամուտներ, որոնց տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ գերազանցում է 10%-ը: Խնդիրն այն է, որ և գյուղատնտեսական արտադրանքի իրացումից, և այլ եկամոտների մասով առաջանում է վնաս: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս շահութահարկի հաշվարկը լրացնել այնպես, որ այլ եկամուտների մասով հաջորդ տարիներ տեղափոխվող հարկային վնասը ճիշտ արտացոլվի հաշվարկի 85-րդ տողում: Եթե գյուղատնտեսականի մասով եկամուտներն ու ծախսերը հավասարեցնենք, ապա այդ խնդիրը կլուծվի, բայց արդյո՞ք այդ մոտեցումը ճիշտ է։ Այդ դեպքում հաշվարկի 8-րդ աղյուսակում էլ պատրաստի արտադրանքի շարժը պետք է համապատասխանի բաժին 1-ի մատակարարված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերին՝ արտադրանքի ինքնարժեքին, որը չի համապատասխանի իրական թվին:

2. Ըստ Հոդված 126 1 մասի՝ Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Ժամկետանց կրեդիտորական պարտքի դուրս գրումը, որպես այլ եկամուտ մասնակցում է տեսակարար կշռի որոշման մեջ: Այդ դեպքում շահութահարկի հաշվարկի 9-րդ բաժինը ինչպես լրացնեմ, եթե այն նախատեսված է միայն ըստ գործունեության տեսակների եկամուտների համար:

Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1 Այսինքն 10 տոկոս+ի հաշվով շահութահարկի տակ եք ընկնում, իսկ վնասի մասով ասեմ որ 22-ի շահութահարկի հաշվարկում ներկայացնելու ու նվազեցնելու եք 21-ի վնասի թիվը, այդ 10 տոկոսի հետ կապված առանձին ներկայացնում եք չ է որ ինչ գործունեությունից է,

2 100-ի մեջ օրինակ ոչ գյուղատնտեսականի կշիռը 15, գյուղատնտեսականինը 85, գումարը 100 պետք է կազմի, ընդհանուր հասույթի մեջ որից եկող հասույթը որքան է դրանից ելնելով հաշվեք,

Աննա

1 Հարցս այն է, որ  10 տոկոս+ էլ է վնասով, և պետք է այդ վնասը փոխանցվի հաջորդ՝ 2023թ, քանի որ այդ գործունեությունը շարունակվելու է:
2 Եկամուտները բաղկացած են գյուղատնտեսական գործունեությունից 73 տոկոս, այլ գործունեությունից՝ 14 տոկոս և Ժամկետանց կրեդիտորական պարտքի դուրս գրումից՝ 13 տոկոս, որը գործունեության տեսակ չէ և դասակարգիչ չունի, հետևաբար չի ստացվում 100 տոկոս:

Tigran

1 Հարցս այն է, որ  10 տոկոս+ էլ է վնասով, և պետք է այդ վնասը փոխանցվի հաջորդ՝ 2023թ, քանի որ այդ գործունեությունը շարունակվելու է: Այո, քանի որ ընդհանուրի մի մասն է,
2 ոչինչ,կարևորը դեբիտ.կրեդիտորականի պահուստաֆոնդ վարում եք չէ, քանի որ շահութահարկի հաշվարկի մաս է,

Աննա

Այո, շնորհակալ եմ: