Գլխավոր հաշվապահի #գործկա ԱՅԹԻԷՖ ընկերությունում

Ընկերություն՝ «ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ (դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող) վճարահաշվարկային կազմակերպություն
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 15
Հեռախոս՝ +374 10 54 05 17, +374 12 20 40 50
Էլ․ փոստ՝ info@itfllc.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

• Գլխավոր հաշվապահը պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին պատրաստման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվությունների, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների, ինչպես նաև տրամադրվող ֆինանսական տեղեկությունների հավաստիության համար, օրենքին,այլ իրավական ակտերին համապատասխան:

• Իրականացնում է հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը, կազմակերպության ակտիվների ու պարտավորությունների գույքագրման ապահովումը, կազմակերպության գործունեության համար սահմանված տնտեսական նորմատիվների համապատասխանության նկատմամբ հսկողությունը։

• Համակարգում է հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների, ինչպես նաև հաճախորդների սպասարկման բաժինների աշխատանքները։ Իրականացնում է հաշվետվությունների կազմման համար ներկայացված տեղեկատվության արժանահավատության և ամբողջականության ստուգում։

• Ապահովում է կազմակերպության ֆինանսա-տնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման կառավարումը, հաշվապահական ձևակերպումների կատարումը, ֆինանսական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը՝ համաձայն հաշվապահական միջազգային ստանդարտների, ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ ակտերի պահանջների և կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության։

• Կատարում է հաշվեկշռի կառուցվածքի, այդ թվում՝ դեբիտորական պարտքերի և կրեդիտորական պարտավորությունների, դրամական հոսքերի, եկամուտների և ծախսերի վերլուծություն և տվյալների արժանահավատության ապահովում։

• Ապահովում է ֆինանսա-տնտեսական գործունեության փաստերի ժամանակային ամրագրումը, ինչպես նաև ձևավորում է կազմակերպության գործունեության տնտեսական գործառնությունների և ֆինանսական արդյունքների մասին ամբողջական և հավաստի տեղեկատվություն։

• Ապահովում է աշխատանքի և աշխատավարձի վճարման հետ կապված հաշվարկները, վճարումները, հարկերի հաշվեգրումները և փոխանցումների կատարումը սահմանված ժամկետներում։

• Մասնակցում է կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակման գործընթացին։

• Կազմակերպության ներքին ակտերով և կազմակերպության ղեկավարության հանձնարարականներով հաշվետվություններ է ներկայացում ընդհանուր ժողովին և գործադիր տնօրենին։

Պահանջներ՝

• Մասնագիտական բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների ոլորտներում

• Ֆինանսական համակարգում 5 տարի աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին՝ ֆինանսական կազմակերպության գլխավոր հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնում

• Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից տրված փորձագետ հաշվապահի որակավորման վկայականի պարտադիր առկայություն

• ՀՀ բանկային համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրության և ԿԲ ներքին իրավական նորմատիվ ակտերի իմացություն

• ՀԾ, e-invoicing ծրագրերի և MS Office-ի իմացություն

• Հարկային օրենսդրության իմացություն

• Պապատասխանատվության բարձր զգացում

• Ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում

Աշխատավարձ՝ պայմանագրային
Այլ նշումներ՝ Դիմելու համար համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@itfllc.am էլ հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Գլխավոր հաշվապահ»: Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +374 10 54 05 17, +374 12 20 40 50 հեռախոսահամարներով։

Կիսվել՝