Հայկ Սարգսյան.
Հարգելի գործընկերներ, օգնեք հասկանալ.
Եթե աշխատակիցը չի բերում ՀՀ տարածք գործուղվելիս գիշերավարձի ծախսերը հիմնավորող փաստաթղթեր և գործուղման հրամանով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ չի սահմանվում, ապա գիշերավարձը հատուցվու՞մ է յուրաքանչուր գիշերվա համար նվազագույն 5000 դրամի չափով, թե՞ ընդհանրապես չի հատուցվում:
Շնորհակալություն:
Իմ կարծիքով չի հատուցվում, միայն պետք է հատուցվի փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում: Իսկ եթե փաստաթղթերով հիմնավորված չէ, և դուք վճարում կատարեք, ապա 11% եկամտային հարկի խնդիր է առաջանում:
Հատուցվում է 5 000 դր` հաշվարկելով յուրաքանչյուր օրվա գիշերակացի համար: