Նանե.
Բարև Ձեզ հարգելիներ, խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք, թե որտեղից կարող եմ կարդալ գանձապահին արձակուրդ ուղարկելու համար ում կարող է փոխանցվել նրա պարտականությունները,պատասխանատվությունը, և ինչ քայլեր են անհրաժեշտ դրա համար,այսինքն հանձնում,ընդունում,ակտի կազմում:
Հարգելի Նանե, ուշադրություն դարձրեք Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքի Հոդված 10-ին, մասնավորապես 3-րդ կետին.
“Գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը:”