Բրենդի գրանցում

Рипи.

Ինձ պետք է ուղեցույց, թե ինչպես քայլ առ քայլ գրանցեմ բրենդս։ Կարո՞ղ եք մանրամասն ուղղորդել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Ապրանքային նշան / բրենդ գրանցելու համար անհրաժեշտ է դիմել Մտավոր սեփականության գործակալություն։

Ապրանքային նշանի պետական գրանցումն իրականացվում է ներկայացված հայտի հիման վրա։ Հայտի ձևը տեղադրված է գործակալության կայքում։

Հայտարկված հայտով անցկացվում է փորձաքննություն.

Նախնական փորձաքննություն, որն անցկացվում է Ապրանքային նշանների մասին օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նախնական փորձաքննության արդյունքում կայացվում է որոշում՝ հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին:

Հրապարակում, որն իրականացվում է հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին որոշման հիման վրա, դրա կայացման օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:

Հայտի ըստ էության փորձաքննություն, որն անցկացվում է հայտի հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում։ Ըստ էության փորձաքննության ընթացքում ստուգվում է Ապրանքային նշանների մասին օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներնով նախատեսված մերժման բացարձակ և հարաբերական հիմքերի առկայությունը:

Գրանցում. Եթե ըստ էության փորձաքննության արդյունքների հիման վրա կայացվում է ապրանքային նշանը գրանցելու կամ մասնակի գրանցելու մասին որոշում, ապա սահմանված տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվում է Գրասենյակ հետո ապրանքային նշանը գրանցվում է և տրվում է վկայական:

Tigran

եթե արդեն ֆայլը կա, ապա հայտը պատրաստեք ,պետտուրքի վճարման հետ ներկայացրեք, վճարները վճարվում են ըստ փուլերի, ու կարգավիճակի՝ ֆիզ.անձ կամ բիզնես սուբյեկտ,