Նատալի.
Խնդրում եմ ինձ ասեք՝ բյուլետենի հաշվարկման ժամանակ, եթե նախորդ 3 ամիսներից 1-ի ընթացքում աշխատողը գտնվել է ամենամյա արձակուրդում, ապա միջին ամսականը որոշելիս ավելի ճիշտ կլինի՞ վերցնել 2 լրիվ աշխատած ամիսների դրույքաչափերը և ավելացնել արձակուրդում գտնված ամսվա դրույքը՝ բաժանած տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվով՝ բազմապատկած տվյալ ամսում աշխատած օրերի թվով՝ ավելացրած արձակուրդայինի 1/12-ը, թե՞ ավելի նպատակահարմար է 3 ամիսների դրույքները գումարել, ստացվածը բաժանել 3 ամիսների աշխատած օրերի թվին և բազմապատկել 30,4-ով: Եթե հնարավոր է խնդրում եմ մանրամասնել, թե որ դեպքում է պետք բաժանել աշխատանքային օրերի թվին և որ դեպքում՝ օրացուցային: Ես օգտվել եմ Ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքից, եթե կան նաև այլ նյութեր խնդրում եմ նշել: Նախապես անչափ շնորհակալություն:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Օ Ր Ե Ն Ք Ը
Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 oրացուցային ամիսներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները միջին ամսական աշխատավարձում (եկամտում) հաշվառվում են գումարի մեկ տասներկուերորդի չափով:
Բարև Նատալի: 22-րդ հոդվածը պարզորոշ ասում է, թե ինչպես պետք է վարվեք: Աշխատանքային օրերը վերաբերվում է աշխատավարձին և արձակուրդին, իսկ օրացույցայինը՝ անաշխատունակության դեպքերին: Դ.Արսեն: