Տիգրան.
Բարև ձեզ։ Տարվա կեսը աշխատել եմ 58 000 դրամ աշխատավարձով, մյուս կեսը՝ 180 000 դրամով։ Հիվանդաթերթիկը 7 օրով է, 5 օրյա աշխատանքային շաբաթ։ Գործատուն փոխանցել է մոտ 17 000 դրամ, հիմնավորելով, որ 6 ամիս եմ աշխատել։ Ինչքանո՞վ է ճիշտ հաշվարկվել։ Եթե սխալ է կատարվել հաշվարկը, կասե՞ք՝ ճիշտ հաշվարկի ձևը։ Կանխավ շնորհակալություն։
Իսկ ժամանակահատվաժի միջին աշխատավարձը որքան կազմել է դրանից էլ հաշվել է, տվյալները թերի են,։
Եթե կես տարի ի նկատի ունեք՝ 6 ամիս, ուրեմն հաշվարկը կլինի էսպես. 6*58000+6*180000=1428000:12=119000(միջին աշխատավարձ)*80%=95200:21*7=31733 սրանից էլ կատարել պահումները:
Իսկ եթե հաշվարկվել է միայն վերջին գործքտուի մոտ աշխատանքային ժամկետը։ Գործատուն ինչպե՞ս է ճշտում ու հաշվարկում, թե ես մինչև այդ ինչքան աշխատավարձով ու ի՞նչ ժամկետում եմ աշխատել, որ դա էլ հաշվարկի նպաստը վճարելու համար։