Բյուլետենի հաշվարկ

Լուսինե.

Բարև ձեզ։ Կարող եք ինձ օգնել մի հարցում։ Եթե աշխատում եմ 2 դպրոցում, 2 օր մի դպրոցում, 3 օր մյուս։ 1 շաբաթվա բյուլետինի օրերը 2 դպրոցներում ո՞նց են հաշվելու։ Յուրաքանչյուրն իր օրե՞րը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի կողմից անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

Ալլա

Այո, երկու տեղում էլ հաշվարկելու են բյուլետեն։ Գործատուն անաշխատունակության նպաստը հաշվարկում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային (ընդհանուր հանգստյան օրեր չհանդիսացող) օրերի համար: Անաշխատունակության նպաստը հաշվարկելիս ընդհանուր հանգստյան օր է համարվում կազմակերպության կամ տվյալ վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն սահմանված հանգստյան օրերը: