Արմինե․
Բարև ձեզ։ Աշխատողը աշխատում է միկրոձեռնարկատիրական կազմակերպությունում, բյուլետեն վերցրել է 05/05/2021։ Ինչպե՞ս հաշվարկել։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմինե․
Բարև ձեզ։ Աշխատողը աշխատում է միկրոձեռնարկատիրական կազմակերպությունում, բյուլետեն վերցրել է 05/05/2021։ Ինչպե՞ս հաշվարկել։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ: Օրենքը տարբերություն չի դնում հարկման համակարգերի միջև վարձու աշխատողի մասով: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքիում նայեք:
Պետք է հաշվարկել ընդհանուր կարգով: Վերցրել է, ու չի՞ ավարտվել։
Նախորդ 12 ամիսների աշխատավարձը գումարեք, բաժանեք 12-ի:
Միջին ամսականը * 80% / 21 (եթե 5 օրյա է) կամ 25 (6 օրյա )
1 օրը չի վճարվում
գործատուն – 5 * միջին օրական
մնացած օրերը բյուջեի միջոցով * միջին օրական
ու Եկամտային հարկն եք միայն պահում։
Բարև Ձեզ: Գումարեք պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամսվա ընթացքում այդ աշխատողի համար հաշվարկված բոլոր տեսակի վճարները (կեղտոտ գումարների մասին է խոսքը)՝ աշխատավարձ, հավելավճար, հավելում, արձակուրդային վճար, անաշխատունակության նպաստ, պարգևավճար (1/12 չափով), և բաժանեք 12-ի, կստանաք միջին ամսական աշխատավարձը: Այնուհետև ստացեք այդ թվի 80 % տոկոսը և բաժանեք այն 21-ի (հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) կամ 25-ի (վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում)՝ միջին օրական աշխատավարձը ստանալու համար, և բազմապատկեք անաշխատունակության օրերի թվով (1 օր հանած, քանի որ 1-ին օրը չի վճարվում, 5 օրը վճարվում է գործատուի միջոցների հաշվին, մնացած օրերը՝ պետական բյուջեի): Ստացված գումարից էլ հանեք եկամտային հարկը (միկրոձեռնարկատիրության դեպքում՝ 5 000 դրամ) և կստանաք վճարման ենթակա անաշխատունակության նպաստի չափը: