Բեռնափոխադրման ընկերություն բացելու համար

Նարինե.

Ցանկանում եմ բացել բեռնափոխադրման ընկերություն, ո՞րն է ավելի նպատակահարմար՝ Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ ծախսեր են սպասվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վահագն

ՍՊԸ:

Քնարիկ Հոխանյան

Ինձ թվում է՝ ՍՊԸ, որովհետև Դուք պետք է միջազգային փոխադրումներ անեք, իսկ այլ երկրների համար վստահություն է ներշնչում ՍՊԸ-ն:

Վահագն

Անհատ ձեռնարկատերը պատասխանատվություն է կրում իր ողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա բռնագանձում տարածել չի թույլատրվում: Իսկ իրավաբանական անձի, ասել է, թե՝ ՍՊԸ, ՓԲԸ և այլն, դեպքում մասնակցի, բաժնետիրոջ պատասխանատվության ռիսկը սահմանափակված է այն ներդրումով, որը նա անում է տվյալ ընկերության կանոնադրական կապիտալում: Ընդ որում, ՍՊԸ-ների դեպքում կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանված չէ, և եթե քո ընկերությունն ունի 1 000 դրամ կանոնադրական կապիտալ, ապա ռիսկի դեպքում կկորցնես միայն նշված գումարը, իհարկե եթե կանխամտածված սնանկության հատկանիշներ չլինեն:
Մյուս կողմից էլ՝ ԱՁ, թե ՍՊԸ բացելու դեպքում կան որոշակի առավելություններ նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցելու առումով: ԱՁ-ի դեպքում կա պետական տուրք՝ 3 000 դրամի չափով, իսկ ՍՊԸ բացելու դեպքում պետական տուրք չկա: ԱՁ-ի դեպքում փաստաթղթային կազմը բավականին սեղմ է:
Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը գործակալություն է ներկայացնում՝
1) դիմում.
2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:
Իսկ իրավաբանական անձ բացելու (գրանցելու) դեպքում անհրաժեշտ են հիմնադրման որոշում, կանոնադրություն, շահառու անձանց վերաբերյալ հայտարարություն, ու հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կգրանցվի այն: