Անի.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ԱՁ ԱԱՀ-ով է աշխատում և բեռնափոխադրմամբ է զբաղվում ՀՀ-ՌԴ: Ուզում եմ իմանալ` ԱԱՀ ի՞նչ զրոյական արտոնություններից կարող է օգտվել: Կանխավ շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ԱՁ ԱԱՀ-ով է աշխատում և բեռնափոխադրմամբ է զբաղվում ՀՀ-ՌԴ: Ուզում եմ իմանալ` ԱԱՀ ի՞նչ զրոյական արտոնություններից կարող է օգտվել: Կանխավ շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Անի: Նայեք` Հարկային օրենսգրքի 64 և 65 հոդվածները:
Բարև Ձեզ, իսկ շահութահարկը բեռնափոխադրման 18 տոկոս է՞:
Այո, սակայն հաշվարկից ելնելով:
Շնորհակալ եմ
ՀՕ Հոդված 65.Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքները
1. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն 0 տոկոս դրույքաչափով հաշվարկելն է:
2. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հետևյալ գործարքները.
4) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման՝ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը: Սույն կետի կիրառության իմաստով՝
ա. բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայությունը համարվում է միջազգային, եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետությունում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կամ եթե այն սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
բ. տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը։
Եթե ԱՁ ԱԱՀ-ով է աշխատում և միջպետական բեռնափոխադրմամբ է զբաղվում, ԱԱՀ-ն զրո տոկոս է ու բեռնափոխադրման գործարքների համար հարկային հաշիվ դուրս չեք գրում:
ԱԱՀ հաշվարկելու պարտավորություն չունեք, 0 տոկոս տոկոսադրույք է: Կարդացեք ՀՕ 65-րդ հոդվածը: