ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար

Կարապետ.

1․ ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար (այնպես, ինչպես ՍՊԸ-ում է) միջնորդ ունենալը պարտադիր չէ, այո՞։ Ու հնարավո՞ր է անսահմանափակ մասնակիցներին ավելացնել՝ փոփոխություն անելու դեպքում 10 000 դրամ պետ. տուրք վճարելով:

2. Միջնորդով արժեթղթեր թողարկելու դեպքում առնվազն որքա՞ն պետք է լինի ԲԲԸ-ի կապիտալը, հիմնականում ի՞նչ մուծումներ են արվում միջնորդներին։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Մասնակիցներին անսահմանափակ ավելացնել հնարավոր է: Միջնորդ ասելով՝ հավանաբար նկատի ունեք ներդրումային ֆոնդը, որը պարտադիր է: Ներդրումային ֆոնդ կարող է ստեղծել հենց ԲԲԸ-ն ու ունենալ կառավարիչ կամ դիմել հայտնի ինչ-որ ֆոնդի, որի վճարը բանակցությունների միջոցով է ճշտվում: ԲԲԸ-ն կապիտալի չափ չունի՝ ասվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով, բաց ընկերությունների բաժնետերերի քանակը չի սահմանափակվում:

Բաց Ընկերությունը, որը չունի ֆիքսված կապիտալ, և որի կապիտալը ցանկացած պահի հավասարաարժեք է նրա զուտ ակտիվների արժեքին, համարվում է փոփոխական կապիտալով Ընկերություն: Փոփոխական կապիտալով Ընկերության կազմակերպական-իրավական ձևով կարող է ստեղծվել միայն բաց կորպորատիվ ներդրումային ֆոնդը:

«Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով էլ ասվում է, որ անսահմանափակ կարող են թողարկել բաժնետոմսեր: Բաց ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) թողարկվում են շարունակական ձևով՝ ապահովելով առաջնային շուկայում դրանց ամենօրյա առաջարկի առկայությունը: Բաց ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) արժեքն ու քանակը ֆիքսված չեն:

Տիգրան

1. ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար Ձեր ասած միջնորդի կամ ներդրումային ընկերության կարիքը չկա, այն կարող եք իրականացնել փակ տեղաբաշխման միջոցով («Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 46-րդ հոդված), այն պետք է կատարվի համաձայն ժողովի որոշման, և այո, փոփոխությունները գրանցելով դեպոզիտարիայում ու պետ. ռեգիստրում:

2. Ներդրումային ընկերությունների միջոցով բաց բաժանորդագրություն անելու դեպքում պետք է և՛ այդ բոլոր գրանցման վճարները տաք իրենց, և՛ իրենց ծառայությունների վճարները, որպես կանոն նրանք աշխատում են միջին ու խոշոր ԲԲԸ-ների հետ: Լրացում. ներդրումային ֆոնդերը դրանք լրիվ ուրիշ կատեգորիայի սուբյեկտներ են, մի շփոթվեք: Արժեթղթերի ոլորտից տեղյակ եմ և ասեմ՝ Ձեր սպեցիֆիկայից ելնող հարցերը կապված են կենտրոնական դեպոզիտարիայի, ֆոնդային բորսայի ու ներդրումային ընկերությունների ու Ձեր ընկերության ժողովի հետ:

Կարապետ

Շնորհակալ եմ շատ 🙂 Ես ներդրումային ընկերության օրենքները կարդացել եմ 🙂 ՍՊԸ էլ ունեմ 🙂 Բայց ՍՊԸ-ում մասնակիցների (բաժնետերերի) քանակը սահմանափակ է՝ 49-ից ավել չի կարող լինել: Դրա համար կարգավիճակը փոխելու մասին ենք մտածում: Եթե փոխենք ԲԲԸ-ի, ապա արժեթղթերը, գիտեմ, որ առանց միջնորդի չի լինում (ներդրումային էլ չենք բացի, քանի որ բարդ են պայմանները): Ուզում էի տեսնել՝ կոնկրետ մասնակիցների թիվը (առանց միջնորդի) անսահմանափակ կարող ենք ավելացնել, թե ոչ: Եթե տենց լինում է, մի շրջան էլ տենց կանենք, հետո նոր արժեթղթերի մասին կմտածենք 🙂 Եթե առանց միջնորդի անսահմանափակ չի լինում, ապա էլ ԲԲԸ չենք բացի, ՍՊԸ-ով կշարունակենք ու արժեթղթերի մասին կսկսենք մտածել 🙂