Հաճախ պատահում է այնպես, որ դուք անում եք ամեն բան ձեր արտադրողականությունը բարձրացնելու համար, սակայն դա տեղի չի ունենում: Ընդհակառակը, տեղի է ունենում անկում: Ինչու՞մն է բանը: Գոյություն ունի 5 հիմնական պատճառ.
1.Էներգիայի բացակայություն
Եթե չունեք էներգիայի աղբյուր, դժվար կլինի պահպանել շարժառիթները, որպեսզի արդյունավետ աշխատեք ամեն օր: Վատ քունը, նախաճաշի բացակայությունը, ավելորդ անհանգստությունը աշխատանքային օրվա ընթացքում իջեցնում են ձեր արտադրողականությունը
2.Պարզության բացակայությունը
Սա թերևս արտադրողականության անկման հիմնական պատճառն է հանդիսանում: Եթե դուք չեք պլանավորում ձեր աշխատանքային օրը և չգիտեք, թե ինչպիսին կլինեն ձեր հաջորդ քայլերը, ձեր գլխում առաջանում է խառնաշփոթ, մտքերը խառնվում են, բացակայում է հստակությունը և պարզությունը
3.Չափից ավելի աշխատանք
Որոշ մարդիկ այնպես են համակված արտադրողականության բարձրացման գաղափարով, որ մոռանում են այն մասին, որ մարդկային ուժերը անսահմանափակ չեն: Ամեն ինչում պետք է ճանաչել չափը: Պետք է հիշել, որ կարևոր է ոչ միայն կատարված աշխատանքի ծավալը, այլև որակը, հատկապես հաշվապահական հաշվառման բնագավառում, երբ սխալները կարող են թանկ նստել կազմակերպության վրա:
4.Ձեր մեթոդները չեն աշխատում
Եթե դուք տեսնում եք, որ ձեր արտադրողականության մակարդակը չափազանց ցածր է, փորձեք օգտվել այլ մեթոդներից, փոխեք ձեր գրաֆիկը, ավելի շատ ժամանակ հատկացրեք հանգստին, փորձարկեք այլ եղանակներ:
5.Գործել 100 %-ով
Դուք ռոբոտ չեք և ոչ էլ մեքենա, անօգուտ է փորձել գործել 100 %-ով օրվա ընթացքում: Հիշեք, յուրաքանչյուր ոք ունի իր սահմանը:
Իսկ ի՞նչ մեթոդներից եք օգտվում դուք արտադրողականությունը բարձրացնելու համար:
Աղբյուր` accountant.am
Հաճախակի ընդմիջում եմ աշխատանքս և ուղղակի քայլում գրասենյակում կամ էլ մի ուրիշ զբաղմունք եմ գտնում, որը աշխատանքի հետ կապված չէ, ու ամենակարևորը` փորձում եմ աշխատանքի վայրից դուրս չմտածել գործերի մասին և լիարժեք հանգստանալ:
Ինձ շատ է օգնում երաժշտությունը, փորձեք երբեմն աշխատել երաժշտության ներքո, մանավանդ եթե այն հաճելի հիշողություններ է առաջացնում, բայց դա խորհուրդ չեմ տա անել հաշվետվություններ գրելիս կամ կարևոր հաշվարկներ անելիս, մնացած դեպքերում շատ արդյունավետ է: