Աննա.
Բարև Ձեզ, ինձ մի հարց է հետաքրքրում` արդյո՞ք այն ընկերություններին, որոնք զբաղվում են բարեգործությամբ, տրվում են ինչ-որ հարկային արտոնություններ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Բարև Ձեզ, ինձ մի հարց է հետաքրքրում` արդյո՞ք այն ընկերություններին, որոնք զբաղվում են բարեգործությամբ, տրվում են ինչ-որ հարկային արտոնություններ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Աննա ջան,
ԱԱՀ-ի մասով` ԱԱՀ Մասին Օրենք – Հոդված 15 կետ 28 (կետ 21-ն էլ նայեք, միգուցե պետք գա):
Շահութահարկի մասով (ինչպես նաև այլ հարկատեսակների մասով) արտոնություններ չկան, քանի որ ենթադրվում է, որ բարեգործական ընկերությանը չպետք է հետաքրքրի
շահույթ ստանալը:
Եթե ընկերությունը առևտրային է, ապա շահութահարկի մասով կա արտոնություն:
“Շահութահարկի մասին” օրենքի հոդված 23.
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`
ա) ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան համախառն եկամտի 0,25 տոկոսի չափով: