Արա.
Հարգելի հաշվապահներ, 1. ընկերության բանկային հաշվին ամեն ամսվա կտրվածքով բանկի կողմից հաշվարկվում և ավելանում է դրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք։ Դա ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերության համար հարկման ենթակա եկամուտ հանդիսանու՞մ է, թե՞ ոչ։ 2. Հաշվեհամարը սպասարկող բանկը գանձում է օնլայն բանկինգի սպասարկման վճար և կանխիկացումներից միջնորդավճար։ Դա որպես նվազեցում կարո՞ղ ենք դիտարկել։ 3. Ընկերությունը իր AMD հաշվեհամարից USD հաշվեհամար մուտք է արել գումար, սակայն փոխարժեքի տատանումից վնաս է ունեցել, այդ դեպքում պետք է ձևակերպել 714 հաշվով և դա տալ նվազեցում, թե՞ 725-ով և չնվազեցնել։
1. ընկերության բանկային հաշվին ամեն ամսվա կտրվածքով բանկի կողմից հաշվարկվում և ավելանում է դրական մնացորդի նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույք։ Դա ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերության համար հարկման ենթակա եկամուտ հանդիսանու՞մ է, թե՞ ոչ։ Այո
2. Հաշվեհամարը սպասարկող բանկը գանձում է օնլայն բանկինգի սպասարկման վճար և կանխիկացումներից միջնորդավճար։ Դա որպես նվազեցում կարո՞ղ ենք դիտարկել։ Այո
3. Ընկերությունը իր AMD հաշվեհամարից USD հաշվեհամար մուտք է արել գումար, սակայն փոխարժեքի տատանումից վնաս է ունեցել, այդ դեպքում պետք է ձևակերպել 714 հաշվով և դա տալ նվազեցում, թե՞ 725-ով և չնվազեցնել։ 714 հաշվով և նվազեցնել
1. Այո, հարկման ենթակա եկամուտ հանդիսանում է, 2. այո, որպես նվազեցում կարող եք դիտարկել, 3. շահութահարկի մասով ծախս չի համարվում, ֆինանսապես համարվում է։
1) Այո, 2) այո, 3) ԴՏ 725 և շահութահարկի հաշվարկման համար ծախս չի համարվում, ֆինանսական ծախս է դա: