Ալլա.
Բարև Ձեզ։ ՍՊԸ աշխատում է շրջհարկով, դրամարկղի գումարից ուզում է իր բանկի հաշիվը համալրի հարկեր մուծելու նպատակով, անպայման պետք է բանկում համալրում անի՞։ Եթե տնօրենն իր անձնական իդրամի հաշվից համալրի ՍՊԸ-ի հաշիվը, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։
Եվս մեկ հարց. ՍՊԸ աշխատում է շրջհարկով, անշարժ գույքի օտարումից առաջացած գումարը կանխիկացնում է և մուտք անում դրամարկղ, ի՞նչ գործողություններ պետք է արվեն դրանից հետո՝ վերադարձ որպես շահաբաժին՝ ի՞նչ չափով, հարկում 5%…
1 ՍՊԸ աշխատում է շրջհարկով, դրամարկղի գումարից ուզում է իր բանկի հաշիվը համալրի հարկեր մուծելու նպատակով, անպայման պետք է բանկում համալրում անի՞։ Եթե տնօրենն իր անձնական իդրամի հաշվից համալրի ՍՊԸ-ի հաշիվը, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։
Դրամարկղից համալրումը կարող եք տերմինալով էլ կատարել,եթե ձեր բանկը կա տերմինալի ցանկում: Եթե տնօրենն իր անձնական իդրամի հաշվից համալրի ՍՊԸ-ի հաշիվը, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։պետք է որևէ ձևակերպում տաք կամ փոխառություն,կամ կանոնադրական կապիտալի ավելացում:
2 մի քիչ հստակ չի հարցը, շահաբաժիննները հարկվում են 5 տոկոս եկամտային հարկով։
Հարգելի Տիգրան, խնդրում եմ օգնեք հասկանամ, այսինքն՝ Սպը-ն իրավունք չունի՞ ծառայություններից ստացված կանխիկ գումարները մուտք անել ՍՊԸ-ի բանկային հաշվին ցանկացած տերմինալով։
Մի հարց էլ, դրամարկղում կուտակված գումարները ամենաուշը քանի՞ օր հետո պետք է մուտք արվի բանկային հաշվին։