Վահագն․
Բարև Ձեզ։ Հետաքրքիր է, եթե ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյով կամ շրջ. հարկով, իր կանխիկ ստացված հասույթները պարտադիր պե՞տք է մուտք անի իր բանկային հաշիվ մի քանի օրը մեկ, թե՞ կարող է միայն որոշ վճարումներ կատարելու համար մուտք անի բանկային հաշիվ։ Եվ եթե պարտադիր չէ, ապա բանկային հաշիվ մուտք արվող կանխիկ գումարի սահմանափակում կա՞, օրինակ չպե՞տք է գերազանցի 300 000 դրամը։ Օրինակ, ԱՁ-ն պետք է կատարի վարկի վճարում, որը գերազանցում 300 000 դրամը, կամ պետք է վճարի ապրանքի ձեռք բերման համար, կարո՞ղ է օրինակ մուտք անել բանկային հաշիվ միանգամից կանխիկ 500 000 դրամ վճարումներ կատարելու համար։ Ոնց հասկանում եմ՝ ԱԱՀ-ով չհարկվող ԱՁ-ի վրա չի տարածվում դրամարկղային գործառնության մասին օրենքը։ Իսկ անկանխիկ օրենքը իմ բերված օրինակով մի քիչ անհասկանալի է։
ԱՁ-ն որը չունի դրամարկղի գիրք, քանի որ ԱԱՀ-ով չի հարկվում, այլ աշխատում է շրջ. հարկով, եթե իր վաճառքներից ստացված կանխիկ գումարի մի մասը մուտք անի իր բանկային հաշվին հենց բանկում, ոչ թե վճարային տերմինալի միջոցով, այդ գործարքը կհամարվի կանխի՞կ, թե՞ անկանխիկ։ Եվ կա՞ ինչ որ գումարային սահմանափակում։
1 ԱՁ-ն որը չունի դրամարկղի գիրք,աշխատում է շրջ. հարկով, եթե իր վաճառքներից ստացված կանխիկ գումարի մի մասը մուտք անի իր բանկային հաշվին հենց բանկում, ոչ թե վճարային տերմինալի միջոցով, այդ գործարքը կհամարվի կանխիկ, 2 գումարային սահմանափակում չկա։
Բանկային հաշվին մուտքերի դեպքում գումարային սահմանափակում չկա։
Այո բանկային հաշվին կանխիկի մուտքի սահմանափակում չկա, չմոռանաք որ 2 կազմակերպությունների միջև վճարումները պետք է կատարվեն անկանխիկ։
Իսկ տերմինալներով կազմակերպության վարկի մարումը կամ ապրանքի գնման համար վճարումները կհամարվի անկանխիկ?