Բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքի վարձակալություն

Կարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հաշվարկել բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքը վարձակալությամբ տրվելու դեպքում վարձավճարի գումարը։ Հարկային զանգահարեցի հուշեցին, որ դա կարգավորվում է հարկային օրենսգրքի 62 հոդվածի 9-րդ կետով։ Չգիտեմ, ճի՞շտ եմ հասկացել, այսինքն՝ գույքի կադաստրային արժեքի 2,5 տոկոսը տարեկան վարձավճարն է՞:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կադաստրից վերցնում եք տեղեկան տվյալ գույքի կադաստրային արժեքի վերաբերյալ։ Հաշվում եք այդ արժեքի 2,5 տոկոսը, բաժանում եք 12, ստացված թիվը դա նվազագույն վարձավճարի չափն է։

Tigran

Հարկային օրենսգրքի 62 հոդվածի 9-րդ կետով կարգավորվում է ԱԱՀ հարկման բազան Շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում։ Գրված է հետևյալը.
  9. Շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար օրենքով սահմանված կարգով գնահատված` շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի) (այսուհետ սույն պարբերությունում՝ կադաստրային արժեք), իսկ դրա բացակայության դեպքում՝ անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսի չափով՝ հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ:
ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն մասով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է որպես սույն մասի առաջին պարբերությամբ որոշված հարկման բազայի և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու օրերի՝ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ:
Սույն մասի առաջին պարբերության կիրառության իմաստով՝ միայն շինությունը (այդ թվում՝ շենքը, բնակելի կամ այլ տարածքը) կամ միայն հողամասը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում կադաստրային արժեք է համարվում միայն շինության կամ միայն հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսը (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամուտը), իսկ շինությունը և հողամասը միասին վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված լինելու դեպքում՝ շինության և հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարի 80 տոկոսը:
Սույն մասի դրույթները չեն կիրառվում, եթե սույն մասով սահմանված գույքային միավորների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):
Հաշվի առեք, որ 2021-ից կադաստրային արժեքները աճել են, և կարևոր է թե ինչպիսի սուբյեկտ է վարձակալող կողմը, պետությանը կամ համայնքի դեպքերում վարձավճարի չափը այս մասով չի որոշվում:

Զոյա

Այո, տարեկան կտրվածքով, որը բաշխվում է հավասարաչափ: