Ելենա․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն աշխատում է շրջհակով, ունի իր հաշվեկշռում շենք, որի արժեքը կանոնադրական կապիտալում գրանցված է 30 մլն․ դրամ (30 տարի առաջ գնման արժեքն է)։ Կադաստրային արժեքը այս պահին կազմում է 200 մլն․ դրամ։ ՍՊԸ-ն ցանկանում է օտարել 100% բաժնեմասը այլ ֆիզանձի։ Ինչպիսի՞ հարկեր կառաջանան, եթե բաժնեմասի արժեքը կազմի 200 մլն․ դրամ։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։
բաժնեմասի օտարումը ԱԱՀ-ից ազատված է,
եթե գնորդ կողմը իրավաբանական անձ է , ապա որպես հարկային գործակալ եկամտային հարկ կվճարի
9. Գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:
եթե շենք եք միայն վաճառելու, դա արդեն այլ գործարք է,,
Վաճառվում է 100% բաժնեմասը։ Այս դեպքում եկամտային հարկ առաջանու՞մ է։
Գնորդը ֆիզ․ անձ է։
եկամտային հարկի տեսանկյունից նվազեցվող եկամուտներ են համարվում
Իսկ կանոնադրական կապիտալում նշված 30մլն․ և բաժնեմասի վաճառքի 200մլն․ տարբերությունը առաջացնու՞մ է եկամտային հարկ։
ակտիվների վերագնահատման խնդիր կա նաև, կանոնադրական կապիտալը չի համապատասխանում ակտիվների իրական արժեքներին
Շնորհակալ եմ պատասխանի համար։