Դավիթ․
Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն ունի 1 հիմանդիր, և ունի վարկ, որով կատարում է շենքի շինարարություն: Հողատարածքը և շենքը փաստացի գրավադրված են: Հիմա հիմնադիրը ցանկանում է 50% բաժնեմասը նվիրատվություն կատարել մեկ այլ անձի: Արդյո՞ք վարկի առկայությունը խոչընդոտ է այս դեպքում, ինչպիսի՞ բարդությունների կարող ենք հանդիպել: Շնորհակալություն:
եթե նախատեսվող գործարքը չի հակասում այս կանոնների,ապա կարող եք.
ՀՀ ՔՕ
Հոդված 598.Նվիրատվությունն արգելելը Արգելվում է
1) մանկահասակների և անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայացուցիչների կատարած նվիրատվությունը.
նրանց պաշտոնեական դիրքի կամ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ նվիրատվությունը.2) պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին
3) առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը.
4) օրենքով կարող են սահմանվել նվիրատվությունն արգելելու այլ դեպքեր:
(598-րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-12-Ն)
Հոդված 599.Նվիրատվության սահմանափակումները 1. Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ` սույն օրենսգրքի 198 հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:
2. Երրորդ անձանց հանդեպ նվիրառուի փոխարեն նրա պարտականությունների կատարմամբ նվիրատվությունն իրականացվում է սույն օրենսգրքի 351 հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնների պահպանմամբ:
3. Երրորդ անձանց հանդեպ նվիրատուին պատկանող պահանջի իրավունքի նվիրատվությունն իրականացվում է սույն օրենսգրքի 397-401, 403 և 404 հոդվածներով նախատեսված կանոնների պահպանմամբ:
4. Երրորդ անձանց հանդեպ նվիրառուի պարտքը նվիրատուին փոխանցելու միջոցով նվիրատվությունը կատարվում է սույն օրենսգրքի 406 և 407 հոդվածներով նախատեսված կանոնների պահպանմամբ:
5. Ներկայացուցչին տրված նվիրատվության կատարման լիազորագիրը, որում նշված չէ նվիրառուն և սահմանված չէ նվիրատվության առարկան, առոչինչ է: