Բաժնեմասի գնում և վաճառք

Արևիկ․

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը մտադիր է գնել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը պատկանող այլ ոչ ռեզիդենտ կազմակերպության 100% բաժնեմասը։ Մեկ տարվա ընթացքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը վաճառելու է ձեռք բերված կազմակերպության 100% բաժնեմասը ակտիվների արժեքից ավելի թանկ արժեքով։ Վաճառելու է այլ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը։ Ի՞նչ հարկեր են առաջանալու 2 դեպքում էլ ՀՀ ռեզիդենտ կազմակերպության մոտ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գործում է ԱԱհ-ով,ապա 100% բաժնեմասը ակտիվների արժեքից ավելի թանկ արժեքով վաճառելու ժամանակ շահութահարկի պարտավորություն է առաջանալու, իսկ ԱԱՀ մասով երևի խնդիր չլինի ՀՕհ. 62 32) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմասի կամ փայի նկատմամբ սեփականության իրավունքի օտարումը.

Արևիկ

Տիգրան ջան, շնորհակալ եմ պատասխանելու համար։
Իսկ վաճառքից՝ որպես հարկային գործակալ, որև՞է հարկ գոյանում է ոչ ռեզիդենտի ստացված եկամտից։

Tigran

ոչ ռեզիդենտի շահութահարկը չէի գրել,
4. Առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
3.1) շահաբաժինների մասով՝ հինգ տոկոս.
4) արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ զրո տոկոս, իսկ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ 18 տոկոս.
5) Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող՝ սույն մասի 1-4-րդ կետերում չնշված այլ եկամուտների մասով՝ 20 տոկոս: