ԱՕ փոփոխությունների հետ կապված

Սուսաննա.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք նոր ԱՕ փոփոխություններով թույլատրվում է ՉՎԱՐԵԼ գրանցամատյան, հրամանագիրք, իսկ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը բավարար հիմք է հանդիսանում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Շողիկ

Հարգելի Սուսաննա, գրանցամատյան կարող եք չվարել, սակայն պարտավոր եք ներքին և անհատական իրավական ակտերը պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ավելի պարզ ասեմ՝ ունեցեք մի մատյան, որտեղ կգրանցեք այդ բոլոր իրավական ակտերը:

Շողիկ

Ինչ վերաբերում է աշխատանքային պայմանագրի բավարար լինելուն, ապա, իմ կարծիքով, բավարար է, քանզի համաձայն հոդված 14-ի՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունվում է կողմերի համաձայնությամբ:

Արմո

ԱՕ փոփոխություններից հետո օրենսգրքում ոչ մի բառ չկա գրանցամատյանի մասին, իսկ ՀՀ Կառավարության N 875 որոշումը (ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2034-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ), որը հղում է կատարում ՀՀ ԱՕ 85 հոդվածի 2-րդ մասին, կարծում եմ, փաստացի ուժը կորցրել է, քանի որ նրա մայր իրավական ակտն այլևս չի գործում:

Արթուր

Ժողովուրդ, ես ամեն նոր աշխատողի համար դիմում եմ կազմում, հրաման եմ տպում նրան աշխատանքի ընդունելու համար, արձակուրդ ուղարկելիս, բայց ոչ մի մատյանում չեմ նշում այդ ամենը: Արդյո՞ք պետք է հրամանագիրք վարեմ:

Լիդա

Հարգելի Արթուր, գործատուի ներքին և անհատական իրավական ակտերի գրանցամատյան պարտավոր են վարել բոլորը: Եթե նույնիսկ աշխատանքի ընդունելուց կամ աշխատանքից հեռացնելուց Ձեր տնօրենը հրամաններ չի արձակում (չնայած, իմ կարծիքով, առավել ևս ԱՕ նոր փոփոխություններից հետո շատ սխալ է, որ հրամաններ չեք ընդունում), կան շատ ներքին կանոններ, որոնք պետք է հաստատեք հրամաններով, կարգադրություններով (այսինքն` իրավական ակտերով), օրինակ` ներքին կարգապահական կանոնները կամ գործուղման հրամանները, աշխատանքից ազատումները: Իսկ դրանց պահպանման և արխիվացման կարգում հստակ սահմանված է, որ բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք, ովքեր իրավական ակտեր են ընդունում, պարտավոր են վարել այդ գրանցամատյանը: Իսկ չվարելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքով պատասխանատվության կենթարկվեք:

Արմո

Հարգելի Շողիկ, ՀՀ ԱՕ 14 հոդվածի հետ կապված Ձեզ հետ միանգամայն համաձայն եմ, սակայն ԱՕ փոփոխությունների աշխատանքային խմբի ղեկավարը ճիշտ հակառակ մեկնաբանությունն է տալիս, այն է՝ անհատական իրավական ակտն ավելի գերակա ուժ ունի և պարտադիր է, իսկ պայմանագիրը՝ ոչ պարտադիր: Նպատակը, ըստ նրա, թղթատարության կրճատումն է: Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, ուղղակի խորհուրդ կտամ բոլոր երկիմաստ հարցերի վերաբերյալ գրավոր պարզաբանում պահանջել աշխատանքի պետական տեսչությունից և շարժվել այդ պարզաբանմամբ՝ անկախ դրա տրամաբանական կամ անտրամաբանական լինելուց: