Լուսինե.
Բարև Ձեզ.
Ես աշխատում եմ սեզոնային աշխատանքային պայմանագրով, որտեղ նշված է. որ պայմանագիրս լուծելիս ինձ պետք է տրվի հատուցում` յուրաքանչյուր ամսվա համար 2 աշխատանքային օր հաշվարկով: Սակայն ԱՕ-ի նոր փոփոխությամբ այն չի նախատեսվում , քանի որ ԱՕ-ի 100 հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել և գործատուն դա ինձ հաստատ չի վճարի: Խնդրում եմ պատասխանեք իրավաբանորեն և հիմնավորված, արդյոք դա իրավացի է, և գործատուն ճիշտ է վարվում թե ոչ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ես աշխատում եմ արդեն 7 ամիս և դեռ աշխատելում եմ 8 ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատված: Դուք հավանություն տալիս եք օրենքի նման փոփոխությանը:
Կանխավ շնորհակալություն :
Ձեր պայմանագիրը կնքելիս այդ օրենքը չի եղել, ուստի այն չի կարող տարածվել Ձեր վրա, Դուք պետք է շարժվեք այդ ժամանակվա գոչծող օրենքով: