Արտարժույքի փոխարժեքի վերաբերյալ

Անի․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, արտարժույթի կուրսը ո՞ր օրով հաշվի առնենք՝ փաստաթղթի դուրս գրմա՞ն, թե՞ ծառայության մատուցման։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ՀՕ Հոդված 16.Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ ռեզիդենտ ֆիզիկական անձի և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության) միջև կատարվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում է գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունը, ձևավորվող հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործարքների ճշգրտման արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ անկախ հետագայում այդ գործարքի մասով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը չեղարկելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:

Անի

Ալլա ջան, իսկ եթե մի քանի օր անց ցանկանում եմ նայել, օրինակ` դեկտեմբերի 12-ի փոխարժեքը, այդ դեպքում նախորդ օրն ե՞նք գրում:

Tigran

Փաստաթղթի դուրս գրման օրով պետք է հաշվի առնեք, ԿԲ փոխարժեքների հիման վրա:

Ներսես

Այո, հիմք եք վերցնելու փաստաթղթի դուրս գրման ամսաթիվը, ՀՕ Հոդված 16

Սուսաննա

Հիմք պետք է ընդունել փաստաթղթի դուրս գրման կուրսը:

Մարիաննա

Պետք է հաշվի առնել հաշիվ ապրանքագրի դուրս գրման օրվա կուրսը:

Կարինե

Փաստաթղթի դուրս գրման օրով:

Զոյա

Փաստաթղթի դուս գրման օրով:

Anna

Փաստաթղթի դուս գրման օրով:

Karine

Փաստաթղթի դուրսգրման ամսաթվին համապատասխան Կենտրոնական բանկի կուրսով։

Վարո

Դուրս գրման օրը: