Արտարժույթի կանխիկ մուտք բանկային հաշվին

Գոռ․

Բարև ձեզ: Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշվին կարո՞ղ են արդյոք արտարժույթ կանխիկ մուտք անել, և խնդրում եմ, այս հարցի շուրջ որևէ օրենսդրական կետ ասեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը կարող են ունենալ արտարժույթի հաշվեհամար, այդ հաշիվներին կարող է մուտք իրականացվել, ելք իրականացվել, սակայն կա սահմանափակում գործառնություններ իրականացնելու առումով, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական արժույթը դրամն է: Արժույթը կարգավորող օրենսդրությունը արգելում է գործառնությունները իրականացնել արտարժույթով:

Տիգրան

Այո, կարող եք արտարժույթ կանխիկ մուտք անել, եթե ունեք արտարժույթով բանկային հաշիվ և կանխիկ կամ անկանխիկ արտարժույթի փոխանակման գործարք եք անելու, սակայն դրանց հաշվառումը պետք է տանեք դրամով՝ ելնելով ԿԲ փոխարժեքներից՝ դրանք պարբերաբար վերագնահատելով:

Լուսինե

Բարև Ձեզ: Այո, կարող եք, սակայն յուրաքանչյուր արժույթի համար պետք է ունենաք համապատասխան դրամարկղային գիրք՝ հաստատված հարկային մարմնի կողմից:

Մանե

Անհրաժեշտ է բանկում բացել առանձին հաշիվ՝ արտարժութային, իսկ հաշվին կանխիկ և անկանխիկ մուտքեր անսահմանափակ կարող եք կատարել: Իսկ ինչ վերաբերում է իրավաբանական անձի կամ ԱՁ-ի գործունեության հետ կապված գործարքներին, անհրաժեշտ է ղեկավարվել «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքով: Եթե հետաքրքրում են ընթացիկ արժութային գործարքների դիմաց անկանխիկ վճարումները և կապիտալի շարժի ու ֆինանսական արժութային անկանխիկ գործարքները արտարժույթով իրականացնելը, ապա օրենքի որոշ դրույթներով դա թույլատրելի է:

Լիա

Այո, կարող եք: Կարդացեք ՀՀ կառավարության թիվ 245 որոշումը՝ ընդունված 08.08.1996թ.: