Հասմիկ.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Եթե կազմակերպության համար արտասահմանյան ընկերություն, որը գտնվում է Անգլիայում, մատուցում է ծառայություն, իսկ ավելի կոնկրետ փորձանմուշներ (հանքաքար) պիտի ուղարկվի, որը պիտի ենթարկվի մանրամասն զննության: Արդյոք այս գործարքից առաջանում է որևէ հարկային պարտավորություն:
Հարգելի Հասմիկ,
Հարկային պարտավորություն կառաջանար, եթե ծառայությունը մատուցվեր ՀՀ տարածքում, անկախ այն հանգամանքից, ինչպես և որտեղ կվճարվեր, իսկ Ձեր նշված դեպքում` ոչ, որևէ հարկային պարտավորություն չի առաջանում:
Շատ շնորհակալ եմ պատասխանի համար Կարեն ջան:
Ուղղակի ինձ մի աուդիտոր ասեց, որ հարկային պարտավորություն կառաջանա,քանի որ այդ ծառայության արդյունքները պիտի օգտագործվեն ՀՀ-ում: Ասաց, որ մենք նրանց փոխարեն պիտի ԱԱՀ վճարենք, բայց ոչ մի օրենքի ոչ մի հոդվածում նման բան չեմ գտնում:
ԱԱՀ միանշանակ տվյալ դպքում չի առաջանում, սակայն առաջանում է շահութահարկի պարտավորություն 10% չափով քանի որ ոչ ռեզիդենտի եկամուտների աղբյուրը ՀՀ տարածքից է: Ի դեպ Ձեր կազմակերպությունը կհանդիսանա ոչ ռեզիդենտի հարկային գործակալ համապատասխան հետևանքներով: