Արտասահմանյան ընկերությանը մատուցած ծառայություն

Բարև Ձեզ։ Ես շրջհարկով աշխատող ԱՁ ունեմ, իրականացնում եմ դիզայներական պատվերներ։ Արտասահմանյան ընկերության հետ աշխատելիս կարո՞ղ եմ իրենց նույն ձևով հաշիվ դուրս գրել, թե՞ այլ կարգ է պահանջվում։ Եվ արդյո՞ք արտասահմանյան ընկերություններին մատուցված ծառայությունները նույնպես 5% հարկվում են։
Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Իրենց առանձին ինվոյս պետք է գրեք նաև։ Այո, դա 5 տոկոս է հարկվում, եթե այլ հարկման հարցեր չունեք, դրոշմանիշայինն էլ իր հերթին։

Արթուր

Բարև Ձեզ։ Նախ պետք է գրել թղթային հաշիվ / invoice դիմացի կողմի համար իրենց լեզվով ու արտարժույթով։ Այնուհետև, անհրաժեշտ է դուրս գրել էլեկտրոնային հաշիվ e-invoicing ծրագրով՝ որպես փոխարժեք հիմք ընդունելով ԿԲ փոխարժեքը, համաձայն ՀՕ հոդված 16-ի։

Գայանե

Արտասահմանյան ընկերության հետ աշխատելիս պետք է նույն ձևով e-invoicing ծրագրով հաշիվ վավերագիր դուրս գրել, ինչպես նաև թղթային տարբերակ՝ իրենց համար: Այո, մատուցված ծառայությունները հարկվում են 5%։

Եվա

5% եք հարկվելու և invoice է պետք դուրս գրեք, արտարժութով և այլ լեզվով։

Եվա

Հարկը հաշվարկելուց հիմք պետք է ընդունեք ԿԲ նախորդ օրվա փոխարժեքը։