Նարեկ․
Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ, խնդրում եմ ուղղորդել փաստաթղթավորման առումով ի՞նչ փաստատթղթեր պետք է պատրաստել, և պե՞տք է հանձնել վիճակագրական ձևը և հարկային հայտարարաություն, հայտարարագիրը։ Կանխավ շնորհակալ եմ։
Այո պետք է հանձնել վիճակագրական ձևը և արտահանման հարկային հայտարարագիրը։ Վիճակագրական ձևը ներկայացվում է մաքսային մարմին ոչ ուշ, քան ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ: Վիճակագրական ձևը ներկայացվում է էլեկտրոնային ձևով:Նաև ապրանքի ֆակտուրա,հաշիվ վավերագիր, ապրանքա-տրանսպորտային բեռնագիր,ԵՏՄ սերտիֆիկատ և այլն:
Իսկ թղթային հաշվից զատ պարտադի՞ր է դուրս գրել նաև էլեկտրոնային հաշիվ ապրանքը սահմանը հատելու օրվա դրությամբ կբ փոխարժեքով։
Այո, պարտադիր է դուրս գրել նաև էլեկտրոնային հաշիվ վավերագիր։
Ներեցեք, իսկ ապրանքի արտահանման ժամանակ որպես ուղեկցող փաստաթուղթ պետք է լինի բեռնագիր և վե՞րջ, և արդյո՞ք հատուկ ֆորմա կա դրա համար, եթե կարելի է՝ կարո՞ղ եք կցել բեռնագրի օրինակ։